Պարզվում է Աստղաշենի «աստղերը» ամենևին էլ ծովաստղեր չեն: Քարերը 145-ից 165 միլիոն տարեկան են։ Ենթադրում են, որ առաջ այստեղ օվկիանոս է եղել, և կենդանիների մնացորդները՝ ծովային շուշանները, քարացել են, դարձել աստղեր։ Ծովաշուշանները սկզբում բավականին մեծ են եղել։ Սակայն երբ օվկիանոսը սկսել է ցամաքել, փոքրացել են և մնացել հողի փափուկ շերտի տակ։ Նման աստղիկներ կան ոչ միայն Արցախում, այլ մոլորակի մի քանի այլ տեղերում։ Սակայն, Աստղաշենում, հողի տակ մնալով նրանք լավ են պահապանվել։ Այս բոլոր աստղաձև քարերը կարելի է գտնել միայն մի ժայռի վրա։