Յուրաքանչյուրս կյանքի ամեն միոլորտում ունի իր նախասիրություններն ու նախապատվությունները: Նմանապես, սննդի ընտրության հարցում յուրաքանչյուրն ունի իր սիրելի ուտեստները, համային համադրությունները։ Սնունդը միշտ եղել է էներգիայի աղբյուր, այն կարող է դրական եռանդ փոխանցել և ազդել ողջ օրվա տրամադրության վրա։
Ձանձրացե՞լ եք երևանյան ընդմիջումներից և փնտրում եք նոր վայրե՞ր։
Այս անգամ ցանկանում եմ ձեզ ներկայացնել Երևանին մոտ վայրեր, որտեղ կարող եք շատ արագ կազմակերպել այցելություն և lunch:
Ձեզ համար առանձնացրած վայրերը պահպանում են Հայաստանի մշակութային ավանդույթները և կիսում դրանք հյուրերի հետ։ Այստեղ կարող եք համտեսել ինչպես հայկական խոհանոցից ուտեսներ, այնպես էլ ծանոթանալ հայկական գինու լայն տեսականուն։
Պարզապես ռեստորանների ցանկ չէ, որտեղ սնվել եմ, այլ յուրահատուկ վայրեր են, որոնք, գերազանցում են իրենց հյուրընկալությամբ և հայկական ուտեսների հրավառությամբ։