Օր երկրորդ. Արժեքներ
Ավտոբուսը մայրուղուց դուրս եկավ, տեսադաշտում հայտնվեց մի շինություն, որը Լոռվա բնության մեջ անհավանական էր թվում։ Գրավիչ, մի քիչ անսովոր և պարզապես խենթ։ Նույնիսկ դժվար էր անմիջապես հասկանալ, որ այն տեսիլք չէ՝ իմ ուղեղում ծնված։ Առջևում ՔՈԱՖ սմարթ կենտրոնն էր,ժամանակակից ճարտարապետությամբ։ Մենք Դեբետ համայնքում էինք։ «Եթե ուզում