Այն տունը, որի մասին պատրաստվում եմ պատմել ողջ աշխարհում է եզակի։
Հյուսիսային ճակատից կարող ես հիանալ մետաղական դարպասով, իսկ արևմտյան ճակատից՝ տեսնել փայտե բաց պատշգամբ, որը յուրահատուկ է Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճին:
Տունը կառուցվել է 1869 թվականին անվանի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի պապի կողմից, որն էլ հետագայում դարձել է տուն-թանգարան։
Մի պահ կսարսափես, հետո կհիանաս աշխատանքներով։ Դու սարսափ ֆիլմում չես, այլ տաղանդավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում։
Եվրոպական կրթությունն ու տաղանդը Սերգեյ Մերկուրովին դարձրեցին խորհրդային ամենապահանջված քանդակագործներից մեկը: Բայց նա անմիջապես չհասավ ճանաչման։
Սերգեյ Մերկուրովը առանձնանում էր մահվան դիմակներ ստեղծելով։ Իր կարիերայի ընթացքում Մերկուրովը մոտ 300 դիմակ է պատրաստել։ Իսկ «պատվերների» մեծ մասը նրան հասավ, երբ կաղապար պատրաստեց համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի համար։
Ի՞նչ է պետք իմանալ
Մուտքավճար 1000 դրամ
Աշխատանքային ժամեր 11։00-17։00, ոչ աշխատանքային օր՝ երկուշաբթի։
Թանգարանի շենքը կից է հարևան շենքին՝ Ձիթողցոնց տանը, ներկայումս այնտեղ է գտնվում Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքաշինության թանգարանը։
Այստեղ պահվում են Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։
Բացի դիմակներից, քանդակագործը ձեռքերի ձուլակտորներ է պատրաստել։ Առաջին աշխատանքը Լև Տոլստոյինն էր, դիմակ պատրաստելու ընթացքում՝ ձեռքերից գիպս է վերցնել։
Մերկուրովն իր ժամանակի գրեթե բոլոր նշանավոր դեմքերի մահվան դիմակների հեղինակն է՝ Վալերի Բրյուսով, Միխայիլ Բուլգակով, Մաքսիմ Գորկի, Ֆելիքս Ձերժինսկի, Վլադիմիր Մայակովսկի, Պլեխանովը, Միխայիլ Ֆրունզը, Կլարա Ցետկինը և շատ ուրիշներ։
Մերկուրովի կարիերայում հսկայական դեր խաղաց Հանրային կրթության ժողովրդական կոմիսար Ա.Վ. Լունաչարսկին, որը խորհրդային իշխանության սկզբնական տարիներին քանդակագործի գլխավոր պատվիրատուն էր։
Քանդակագործի տունը դիմացավ բազմաթիվ փորձությունների, նույնիսկ սարսափելի երկրաշարժին, որը ծանր հարված հասցրեց քաղաքին:
1950 թվականին քանդակագործը, լինելով իր հայրական տան միակ ժառանգորդը, այն նվիրել է քաղաքին։
Leave a Reply