ԲացահայտենքԹե ինչպես 21–ամյա անգլիացին 9 ժամում հաղթահարեց Արագածի 4 գագաթները

Թե ինչպես 21–ամյա անգլիացին 9 ժամում հաղթահարեց Արագածի 4 գագաթները

Ծանոթացեք, ինքը Վալ Իսմաիլին է Լոնդոնից, ով 4 ամսով ժամանել էր Հայաստան, որից 5 շաբաթը  անց է կացրել Դիլիջանում, որտեղ օգնում էր  կառուցել Հայաստանում առաջին լեռնագնացային արահետը: Լեռնագնացությունն ապագա ինժիների սիրելի հոբբին է։ Հայաստանում գտնվելու ընթացքում Վալը  9 ժամում  մագլցել է Արագածի 4 գագաթները, որից հետո 8 շաբաթվա  ընթացքում  հարավից հասել է մինչև Բաթում։

 

Նրան հանդիպեցի  մեկնումից մեկ օր առաջ՝ շատ քիչ ժամանակով։ Նա շտապում էր  Կասկադ բարձրանալ և  ևս մեկ անգամ հորիզոնում բացվող  բնապատկերով հիանալ։ Ու նա սկսեց պատմել․

«Հայաստանով դեպի Վրաստան՝ Տրանսկովկասյան արահետով կատարած իմ ճամփորդությունը մյուս ճամփորդություններից  ամենահաճելին էր, իսկ ես հավատացեք  ճամփորդել եմ ողջ Անգլիայով, Ալբանիայով, Կոսովոյով ու անգամ Խորվաթիայով։ Հայերը տարբերվում են իրենց հյուրընկալությամբ և ջերմ ընդունելությամբ»։

 

Վալը  նաև պատմեց, որ  քայլելով անցել է ամբողջ Հայաստանը, արշավը սկսել է Մեղրիից, այնուհետև  քայլելով անցել է  Տաթևը, Սիսիանը, հասել  է Արտավան, Նորավանք, որտեղ ինչպես ինքը  ասաց գերագույն   ըմպելիք  գինին համտեսել,  որից հետո Գեղամա լեռներով  հասել Դիլիջան։

«Ես առաջին մարդն եմ, ով 1500 կիլոմետր երկարություն ունեցող Տրանսկովկասյան արահետն անցել եմ ոտքով, օրական  շուրջ 30 կիլոմետր  ճանապարհ էի անցնում, իսկ երբ մենակ էի ինձ զգում սարերում գտնվող հովիվներին էի միանում, հենց իրենք էլ  ինձ հայերեն բառեր են սովորեցրել»,-կիսվեց Վալը։

 

Այն հարցին, թե  ինչպես է որոշել հաղթահարել Արագած լեռը, նա պատասխանեց, որ մինչև Հայաստան գալն էր այդ որոշումը կայացրել։ Ունի շատ հայ ընկերներ,  ովքեր պատմել էին, թե ինչպիսի  հիանալի տեսարաններ են բացվում այդ գագաթներից և, ինչպես  ինքը կիսվեց, աննկարագրելի  մի զգացում է ապրել, երբ մեկ օրում ականատես է եղել եղանակային  կտրուկ փոփոխությունների։

 

«Սա իմ առաջին այցն էր Հայաստան, բայց  ոչ վերջինը: Մյուս տարի ևս կգամ,  բայց այդ ժամանակ արդեն մեծ խմբով։ Հայաստանից շատ հետաքրքիր  դրվագներ եմ հետս Լոնդոն  տանում։ Չեմ կարող անտարբեր անցնել հայկական սնունդի կողքով,  այստեղ նույնիսկ բանջերեղենն ու մրգերն են յուրահատուկ համով օժտված։   Մածունն ու լավաշն  իմ թոփ սննդամթերքներն են, առաջին անգամ  այդ սննդամթերքներն ինձ հյուրասիրել են սարերում բնակվող հովիվները, ցավոք չեմ կարող ինձ հետ վերցնել և այդքան ճանապարհ հետս տանել»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ