Գեղարքունիք5 բան, որ պետք է փորձել այս ամառ

5 բան, որ պետք է փորձել այս ամառ

Կարծում եմ ունեք ամառային անելիքների ցանկ, եթե ոչ ապա հիանալի տարբերակ եմ բերել ձեզ համար։ Բոլորս ենք ձգտում դուրս գալ տոթ ու խցանումներով լի քաղաքից, այո՜, պատկերացնում եք ես նույնպես։ Եվ որքան էլ ամռանը երազում և ձգտում ենք բնությանը մոտ լինել, անկեղծացեք, երբեմն ցանկանում ենք անել մի բան, ինչը կստիպի արյանը եռալ ադրենալինով։ 

Sky club Armenia հետ առանձնացրել ենք մի քանի գաղափար՝ ամառային հանգիստը ոչ միայն անմոռանալի, այլև ադրենալինով լի դարձնելու համար։ Եվ եթե ցանկից ոչ բոլորը, այլ մեկը փորձեք, կհամարեմ, որ ունեցել եք կայացած ամառ։

Wakeboarding

Ջրային սպորտաձևերը միշտ էլ հիանալի  և տարբերվող տարբերակներ են հանգստի համար: Եթե ​​դուք սկսնակ եք, ապա փորձառու հրահանգիչները կծանոթացնեն ձեզ հիմնական հմտությունների հետ, իսկ նրանք, ովքեր արդեն փորձ ունեն ապա Սևանա լճում կունենաք գեղեցիկ ջրային զբոսանք։

Գներ և պայմաններ

60 րոպե դաս՝ 48.000 դրամ։ Մեկ ժամը բավական է սովորելու և տախտակը կառավարելու համար։

30 րոպե դաս՝ 35.000 դրամ։ Այս տարբերակը իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են փորձել իրենց ուժերը wakeboarding-ում, բայց ունեն սահմանափակ ժամանակ:

Ինչո՞ւ պետք է փորձել Wakeboarding

Արագությունը և  ջրի ալիքները ստեղծում են անհավանական զգացողություններ։ Wakeboarding-ը օգնում է ձեռք բերել հավասարակշռություն և իհարկե այն նոր հմտություն է, իսկ միշտ նոր բան սովորելը առաջացնում է դրական էմոցիաներ:

Flyboarding

Կրկին Սևանում․․․ Ամրագրումը պարտադիր է առնվազն 2-3 օր առաջ։ Պատկերացրեք, որ ճախրում  եք ջրի վրա՝ ձեր ոտքերի տակ գտնվող ջրի հզոր հոսանքների օգնությամբ: Մի պահ ձեզ Marvel-ի սուպերհերոս կզգաք, և դա երազ չէ, այլ իրականություն։ Պատրա՞ստ եք ձեզ համար խելահեղ փորձառության․․․Միայն պետք է ցանկություն հայտել։ Անհրաժեշտ գույքը տրամադրում է ակումբը, իսկ ողջ փորձառության ընթացքում ձեր կողքին կլինի փորձառու հրահանգիչը։

Գներ և պայմաններ

30 րոպեանոց թրեյնինգ սկսնակների համար 45.000 դրամ (մեկ անձը)

Փորձառուների համար 10 րոպեանոց սեանս 20.000 դրամ (մեկ անձը)

Ինչո՞ւ պետք է փորձել Flyboarding-ը

Ցանկանո՞ւմ եք չէ մի օր ձեզ զգալ սուպերհերոս․․․

Պարապլանով թռիչքներ

Պարապլանի մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ ու պատմել․․․Անկրկնելի զգացողությունների շարք է․․․Անցնում եք հղումով, ծանոթանում, միայն կարող եմ ասել, որ բոլորիս ապրումները որքան տարբեր են, այդքան էլ գեղեցիկ։ Կյանքում մեկ անգամ պետք է Հայաստանը տեսնել թռչնի բարձրությունից։ Ի դեպ, այլ զգացողություն է, երբ  բարձրության վրա սավառնող թռչունների եք հանդիպում։ 

Գներ և պայմաններ

10 րոպե թռիչքը՝ 38.000 դրամ։ Առկա են այլ տարբերկներ ևս, անցնել հղումով։

Ինչո՞ւ է պետք փորձել պարապլանով թռիչք

Բարձրության հանդեպ վախն իսպառ վերանում է, գեղեցիկ տեսարանները թույլ չեն տալիս, որ դուք հուզվեք։ Սա մի փորձառություն է, երբ այցելած վայրը այլ տեսանկյունից եք բացահայտում, ավելի քան 2000 մետր բարձրությունից։

Jeeping

Եթե սիրում եք գտնվել բնության գրկում, սակայն չեք սիրում քայլել, ապա jeeping տուրը ձեզ համար է։ Դիմաց լեռը վերջին տարիների ամենաայցելվող վայրերից է, անգամ այն մարդկանց համար, ովքեր լեռնագնացությունից շատ հեռու են։ Տեսարան, որտեղ լուսանկարվելու համար հազարավոր մարդիկ են այցելում։ Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

Գներ և պայմաններ

Մեկ անձը 25.000 դրամ։ Գինն իր մեջ ներառում է՝  ամբողջօրյա արկած, թեյի և սուրճի ընդմիջում վերևում։ Դրոնով լուսանկարահանում։

Նավակով զբոսանք

Եթե ընկերների հետ միասին ցանկանում եք կիսել վառ ակնթարթներ, ադրենալին և ունենալ ընդահնուր հիշարժան օր, ապա նավով շրջագայությունը ձեզ համար է։ Կրկին Սևանում․․․ Ամրագրումը պարտադիր է առնվազն 2-3 օր առաջ։  Նավով զբոսանքը  հիանալի միջոց է ջրի վրա ժամանց ունենալու համար։  Այս զբոսանքը թույլ կտա ձեզ  տեսնել զարմանալի բնապատկերներ, որոնք անհասանելի են ափից:

Գներ և պայմաններ

Խումբը մինչև 7 հոգի է

Մեկ անձի արժեքը 14․000 դրամ, եթե խումբը կազմված է  5-7 հոգուց

Մինչև 5 հոգուց բաղկացած խմբի արժեքը 70․000 դրամ

Հըն, մտածում եք ի՞նչ եք ուզում․․․

Instagram
Հետևեք ինձ