
Օրգանիկ մեղրի արտադրություն՝ վերադարձ բնություն
Մեղրի օգտակարության մասին գիտեին դեռ այն ժամանակ, երբ երկրագնդի վրա ապրում էին նախնադարյան հասարակություն։ Մեղուների բույնը գտնելուց հետո, համտեսեցին ոսկեգույն նեկտարը, և այդ օրվանից ի վեր մեղրն իր տեղը գտավ մարդկանց առօրյայում։
Գեղաշեն գյուղում իմ ճանապարհորդությունը գնալով քաղցրանում է։ Գյուղից 5 կմ․ արևելեք, Գեղամա նախալեռնային գոտում, Բերդի դոշ կոչվող հարակից հարթության վրա հանդիպեցի մեղվապահ-մեղվաբույծ Մայա Ավագյանին, ով արդեն քանի տարի օրգանիկ մեղրի արտադրությամբ է զբաղվում։
Հանդիպման ընթացքում տիկին Մայան ներկայացրեց «Gold Bee» մեղրի ապրանքանիշը, որը զբաղվում է օրգանական մեղրի, մայրակաթի, ակնամոմի, մեղրահացի, կրեմ-մեղրի արտադրությամբ։
Պարզվում է մեղրը հատկապես շատ են գործածել տոնածիսական անուշեղեն պատրաստելու համար, քանի որ հայոց ավանդական խոհանոցում քաղցրավենիքները, մուրաբան, հալվան, փոխինձը, գոզինախը և այլ անուշեղենները պատրաստվել են հիմնականում մեղրով:
«Gold Bee» օրգանիկ մեղր ստանալու գործընթացը տևել է 4 տարի, մոմաթերթերը պետք է լինեն մեղվի արտադրած մոմից։
– Դժվարությամբ հասանք այս արդյունքին։ Սերտեֆիկատ էլ ունենք, որ մեր մեղրը համապատասխանում է օրգանիկի բոլոր պահանջերին, -կիսվում է տիկին Մայան։
Իսկ մեղրի մասին խոսելիս իմացա, որ
- Հին ժամանկներում հայերը գոմեշի և կովի լավ մաքրած կաշին առատ մեղրի հետ դարսում և պահում էին քարայրերում: Կաշին մեղրի մեջ հալվում էր և դառնում ընտիր քաղցավենիք:
- Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։
- Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։
- Մեղվին միշտ պետք է ապահովել թարմ ջրով։
- Մեղվի ամեն մի արարք հետաքրքիր և զարմանալի է։ Հազարավոր տարիներ շարունակ մարդը ուսումնասիրում է մեղվին, սակայն ամեն տարի նոր բնույթներ են հայտնվում նրանց մեջ։ Նրանք շատ անկանխատեսելի են, գործողություններն երբեք չեն կրկնվում։
- Մեղվի ամենակարճ կյանքի տևողությունը գարնանային շրջանն է՝ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով։ Բերքարտադրության և մեղրարտադրությունը նրանց 35-40 օր հետո սպառում է։ Երկարատև ապրում են սեպտեմբեր ամսի ծնված մեղուները, նրանց կյանքի տևողությունն էլ 3-ից 4 ամիս է։
- Մի փեթակի մեջ բնակվում է 75 -90 հազար մեղու։
-Պետք է սիրել մեղուներին, և պետք է սիրել մեղուների հետ կապված ամեն ինչ, որովհետև շատ դժվարին ճանապարհ է մեղվաարտադրությունը։ Մեղվի ամենամեծ ֆենոմենը սեփական մոր ստեղծումն է։ Մեղուն է ստեղծում իր մորը և ինքն էլ կերակրում է, քանի որ մայրն ինքնուրույն չի կարող կերակրվել, – վերջում կիսվում է Մայա Ավագյանը։
Իսկ ինձ առջևում սպասվում է այցելություն մեղուների թանգարան` կրկին Գեղաշեն գյուղում։
Կարդացեք նաև՝ Աղմաղան սարատեղի․Գյուղական կյանք՝ սեփական փորձով
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply