Այս ճանապարհորդությունս շատ էր տարբերվում նախորդներից, կրկին Սյունյաց Աշխարհում եմ, սակայն՝ այլ ձևաչափով: Սլանալ ամենագնացով, որսալ տաք օդի ալիքներ, վայելել Տաթևի բնության գեղեցիկ, արտասովոր տեսարաններ…Հավատացեք, վառ տպավորությունները անխուսափելի են:
Հայաստանում տարեցտարի մեծ տարածում են գտնում ջիպային տուրերը, ինչո՞ւ, որովհետև առավել գեղատեսիլ զբոսաշրջային երթուղիները գտնվում են անհասանելի վայրերում և այնտեղ կարող եք հասնել միայն հատուկ մեքենաներով։ Եթե ցանկանում եք անմոռանալի ճանապարհորդություն, ապա «ՏաԹևեր»-ի Wheels of Tatev առաջարկությունը ձեզ համար է: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել ջիպային տուրի, նախապես ընտրելով ճանապարհորդության ուղղությունը և տևողությունը: