Արցախի այցելությունը իսկապես նախկին այցելությունների նման չէր, անցա 7 հսկիչ անցակետերի կողքով, բարեհամբույր բարևներով ՝ ռուս խաղահապահներ, անձնագիրն էլ ողջ ընթացքում ձեռքիս: Իհարկե ցավոտ է, իհարկե քեզ միջից կուտես, չես համակերպվի, կուզես գոռալ ամբողջ ուժով… Շուշիի կողքով անցնելիս էլ աչքերդ կփակես կամ դատարկ աչքերով և մթագնած ուղեղով կնայես հեռուն:
Բոլորս պետք է հավատանք, որ կվերականգնեք մեր ունեցածը, առանց հավատի հույս չկա, իսկ այդ ցավը, որ կոկորդդ կսեղմի, երկար ժամանակ չի անցնի, ավելին մենք չենք կարող ազատվել նրանից, իսկ այն արմատախիլ անելու համար պետք է շատ ճանապարհորդենք Արցախում: