Նոր զբոսաշրջային երթուղիներ այցելուների համար
Այն հյուրերը, որոնք ցանկություն ունեն շրջել Արցախում, սակայն պատկերացում չունեն ուր գնալ, այս հարցում կրկին հյուրանոցը հետաքրքիր առաջարկներ ունի: Հակոբավանք, Քոսաղբյուր, Աստղաշեն…և ոչ միյան: Նոր զբոսաշրջային երթուղիներից մեկը սկսվում է Ստեփանակերտից, այնուհետև Բովուրխանի վանք, «Բռի եղցի» վանական համալիր, Ամարասի վանք և վերադարձ Ստեփանակերտ: «Երթուղու վրա գտնվող շատ տեսարժան վայրեր գրեթե հայտնի չեն հասարակության համար, քանի որ ստվերված էին ինչ-որ չափով այն հանրահայտ զբոսաշրջային երթուղիներով, որոնք տարիներ շարունակ առաջարկվում էին»,-նկատում է հյուրանոցի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը: