Ինքս նման գրքի պահանջ ունեի․․․ Երբ հետաքրքրվում էի լեռներով, փնտրում և տարբեր տեղերից կծկտուր տեղեկություններ էի գտնում լեռների մասին։ Փորձեցի այդ ամբողջը հավաքագրել մի տեղում, ու եթե, ինչ-որ մեկը ցանկանում է լեռների մասին տեղեկություն ստանալ կարող է այստեղից օգտվել։ Տարիների ընթացքում, որքանը հնարավոր էր հավաքագրել եմ։ Առասպելների գրքեր, կորդինատներ, հին, պատմական անուններ, վերագտել և ներկայացրել եմ գրքում։ Նույն ճանապարհը, որով ես եմ անցել, այլևս հարկավոր չէ անցնել, գրքում ամեն ինչ առկա է։ Ապագայում դեռ շատ աշխատանք կա անելու։ Հայկական լեռնաշխարհի լեռների մասին տեղեկության միայն մի հատվածն է։ Աղբյուրներ կան, որոնք դեռ կարելի է հավաքագրել։
Leave a Reply