ԱրցախՌեալական ուսումնարան։ Հայկական Հոգվարթս՝ մոգության և հրաշագործության դպրոց

Ռեալական ուսումնարան։ Հայկական Հոգվարթս՝ մոգության և հրաշագործության դպրոց

Կար ժամանակ, որ բոլորս տարված էինք հրաշագործ Հարրի Փոթերի մասին պատմող լեգենդներով, և բնավ զարմանալի չէր, որ ցանկանում էինք հայտնվել նրա տեղում, և ուսումնական տարին սկսել
Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։

Պատմելու եմ մի վայրի մասին, որն առաջին ակնթարթից նման է Շուշիի ավերված մյուս շինություններին, քայլում եմ, ու ամեն մի քայլ ինձ ավելի է մոտեցնում շինությանը, առեղծվածի զգացումը կլանել էր ինձ։ Մարդիկ սիրում են առեղծվածներ, ես՝ նույնպես ։ Չնայած նրան, որ բազմաթիվ առեղծվածներ արդեն իսկ բացահայտված են, դեռ գոյություն ունեն այնպիսիք, որոնք չեն ենթարկվում որևէ բացատրության։ Երբևիցե մտացել եք մոգակական ուժի և կախարդական էներգետիկայի գոյության մասին։ Այո, ես խճճվեցի տպավորությունների և զգացողությունների մեջ։ Ճանապարհորդության ավարտին շատ պատահական հայտնվեցի մի վայրում, որն իրականություն էր իրականությունից հեռու։ Ու ահա կանգնած եմ Շուշիի Ռեալական ուսումնարանի մուտքի առջև։ Ես նրան միանգամից անվանեցի հայկական Հոգվարթս՝ մոգության և հրաշագործության դպրոց։

  • Շուշիի ռեալական ուսումնարան, հիմնվել է 1881 թվականին, շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը։
  • Ռեալական ուսումնարանը կառուցվել է Շուշիի պատվավոր քաղաքացի Գրիգորի Մարտենի Առաքելովի կողմից 1901-1908թվականներին։
  • Ռեալական ուսումնարանի ուսումնական տարին սկսվել  է սեպտեմբերին, ավարտվել հունիսին, իսկ արձակուրդները՝ հուլիս և օգոստոս ամիսներին էր։
  • Ընդունելությունը ուսումնարանում կատարվում էր տարին մեկ անգամ ՝ օգոստոսին։
  • Աշակերտները ամեն դասարանում կարող էին մնալ մեկական տարի, բացառություններ կարող էր լինել միայն հոգեբարձության թույլատվության դեպքում։
  • Ռեալական ուսումնարանում կարող էին  ընդունվել 7 -ից ոչ պակաս տարիք ունեցող երեխաները։ Ամեն մի բաժանմունքի աշակերտների թիվը 50-ից ավել չպետք է լիներ:
  • Աշակերտներին դասարանների բաժանելիս հաշվի էին  առնվում  նրանց տարիքը և մտավոր զարգացման աստիճանը։
  • Յուրաքանչյուր ուսուցիչ իր մոտ պահում էր առանձին մատյան, որտեղ նշումներ էր անում աշակերտների ամենօրյա առաջադիմության, ծուլության և անկարգության մասին։
  • Ուսումնարանում կազմակերպվում էին հրապարակային քննություններ, որոնց ներկա էին լինում նաև քաղաքի բարձր աստիճանավորները։
  • Ֆիզիկական պատիժներով ուսուցումը կիրառելի էր նույնպես, ուսումնարանի նախկին սաներից մեկը, որն իր ժամանակի ականավոր գործիչներից մեկն էր դարձել, իր հուշերում գրել է, որ ուսումնարանում ուսման գործի հիմքում դրված էր խստապահանջությունը և ծեծը։
  • Աշակերտը դաս չսովորած չէր կարող գալ, խիստ ծեծը կիրառվում էր նաև բացակայելու դեպքում։
  • Ուսումնարանը 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ։
  • 1887-1888 ուսումնական տարում ռեալականում դասավանդում էին հետևյալ առարկաները.ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մաթեմատիկա, ֆիզիկա, Ռուսաստանի պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն, գծագրություն և կրոն։

 

Instagram
Հետևեք ինձ