Սյունիք

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:

Սյունիքի անունը կապվում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի հետ, որի տարածքի միայն մի մասն է ընդգրկում ներկայիս Սյունիքը։ Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները: Սյունիքն ունի հազարամյակների պատմություն․ այն սկսվում է անհիշելի ժամանակներից, շարունակվում Վանի թագավորության, Մեծ Հայքի թագավորության, Սյունիքի իշխանության շրջաններով։ Մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակատեղիներ, ամրություններ, դամբարանադաշտեր, մեր թվարկությամբ թվագրվող ամրոցներ, կրոնական կառույցներ և ձեռակերտ այլ արժեքավոր օբյեկտներ

Սյունիքի մարզում`  Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Դեպի Սյունիք ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Փորձել ավելուկով ապուր
  • Փորձել տնական օղի
  • Ուտել ժնգյալով հաց
  • Սունկ հավաքել

Տաթևի վանք

Խուստուփ լեռ

Սյունիք Սիսիանով

Այցելել Սիսիանի զբոսաշրջային կենտրոն։ Այստեղ քեզ կտրամադրեն երկլեզու քարտեզներ և բրոշուրներ, որոնց միջոցով պատկերացում կկազմես տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Սիսիան զբոսաշրջային կենտրոնում կարող եք վարձակալել վրաններ, լեռնային հեծանիվներ, ձկնորսական կարթեր, ինչպես նաև կծանոթանաք տեղացի արվեստագետների աշխատանքներին։ Եթե խուսափում եք անհատական ուղևորությունից, նրանք կարող են օգնել ուղեկցորդի հարցում նույնպես։

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

Բարի Գալուստ Սյունիք

Ճանապարհորդությունը Հայաստանում բերում է բազմաթիվ նոր տպավորություններ և հույզեր: Միջավայրի փոփոխություն, նոր դեմքեր, անզուգական ապրումներ։ Երբևէ մտածե՞լ եք ձեր ճանապարհորդությունները տարատեսակ փորձառություններով համեմելու մասին։

Կախարդելու համար բնավ կախարդական փայտիկ պետք չէ, ընդամենը ազատ օրերին այցելում ենք Սյունիք, սեփական փորձով անցնում բոլոր փորձառություններով, շփվում Սյունյանց աշխարհի հրաշագործների հետ, ու հասկանում, թե որքան գեղեցիկ իրականություն կա, մեր յուրաքանչյուրի իրականության կողքին։

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
Հետևեք ինձ