ՏավուշՄանթաշաբերդ.Մի կտոր Տավուշից

Մանթաշաբերդ.Մի կտոր Տավուշից

Դուք պետք է կյաքնում ճանապարհային քարտեզ ունենաք, արշավը թույլ է տալիս, որպեսզի  դուք իմանաք ձեր ճանապարհի բոլոր նշաձողերն ու ուղեցույցները: Մարդիկ չեն մոլորվում որովհետև վստահ չեն, թե ուր են ուզում գնալ: Մարդիկ մոլորվում են, որովհետև սկսում են իրենց ճանապարհը, բայց պարբերաբար չեն ստուգում համոզվելու համար, որ ճիշտ ուղղությամբ են գնում:

 

Գուցե արշավային դժվարությունները քեզ ստիպեն մտածել, որ չեք կարող ձեր վատ սովորությունները փոխարինել  լավով, սակայն մի բան հաստատ գիտեմ. եթե շնչում եք հենց հիմա, եթե ողջ եք, նշանակում է կարող եք նորից սկսել:

 

Ինչի էլ բախվեք, ինչի դեմ էլ պայքարեք, ինչ դժվարության էլ հանդիպեք, ինչի միջով էլ  փորձեք անցնել, միշտ հնարավոր է լինելու այդ խնդիրը  վերահսկել, եթե մեկընդմիշտ որոշեք լինել հետևողական:

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում ենք, որտեղից էլ սկսվում է Մանթաշաբերդ տանող երթուղին:

 

Փառահեղ և անհասանելի, ռոմանտիկ և բիրտ, պարուրված ավանդազրույցներով և առասպելներով: Պատմական իրադարձությունների և իշխանական դրամաների այդ լուռ վկաները գրավում են իրենց արտաքին տեսքով: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք որպես ժառանգություն թողել են այնպիսի տպավորիչ թվով ամրոցներ, ինչպիսին Հայաստանն է: Այդ կառույցները կառուցվել են անցած հազարամյակի սկզբից մինչև նախորդ դարը:

 

Հայաստանում առկա բերդերն ու ամրոցները մեզ են հասել շատ տարբեր վիճակներում, ոմանց միայն ավերակները, նրանցից շատերը դարերի ընթացքում պահպանել են արտաքին միայն պատերը, իսկ մյուսները՝  միայն անունները:

 

Մի ավանդություն կա կապված Աղջկա բերդի և Մանթաշաբերդի հետ։ Ասում են, որ ժամանակին մի շատ գեղեցիկ իշխանուհի է եղել։ Իշխանները, հմայված նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, սակայն բոլորն էլ մերժման են արժանացել և փորձել ուժով տիրել։

 

Այդժամ աղջիկը, հավաքելով իր զորքը, մի ամրոց է կառուցել և պատսպարվել այնտեղ։ Մանթաշ անունով մի իշխան, բոցավառվելով աղջկա համառությամբ, աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը։ Անհաջողությամբ ավարտված մի քանի հարձակումից հետո, նա հաշտություն է խնդրում։ Վերջիվերջո, ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են մի բաղնիք, որն էլ լինում է նրանց ժամադրությունների վայրը։

 

Մանթաշաբերդի պատերը սև քարից են, և հենց այդ պատճառով օտար նվաճողներն ամրոցն անվանել են Ղարա Ղարա, որը թարգմանաբար նշանակում է Սև բերդ։ Հետագայում կիրառության մեջ է մտել նաև Կարա Կալա անվանումը։ Ամրոցը պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն նաև անվանում են Աշոտ Երկաթի բերդ։

Իջևանի շրջանի բերդերն են՝ Աղջկաբերդը (Կըզ կալա), Մանթաշաբերդը (Կարա կալա), Մահկանաբերդը (Բերդաքարը) և մի քանի այլ փոքրիկ բերդաշինություններ։

 

Որոշ ուսումնասիրողներ Կայանը նույնացնում են Աղջկաբերդի հետ` հաշվի առնելով նրա անառիկ և գերիշխող դիրքն Աղստևի հովտի մի մեծ հատվածի վրա, իսկ Կայծոնը՝ Մանթաշի։ Մյուսները Կայանը տեղադրում են Մանթաշի տեղում` պատճառաբանելով, թե Աղջկաբերդը փոքր է և չէր կարող տեղավորել գավառի՝ թշնամուց փախած մեծաքանակ բնակչությանը: Սակայն սրանք ենթադրություններ են, որոնք կպարզաբանեն միայն պեղումները:

 

Բերդը գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ․ հեռավորության վրա, Պայտապարի լեռներում։

Քայլարշավի համար դիմել` ArmLand զբոսաշրջային ակումբին

Տևողություն՝ 5 ժամ

Երևակությունը՝ 9կմ․

Դժվարություն՝ թեթև

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ