ԱրցախԴադիվանք.Առաքյալ Դադի վանքը

Դադիվանք.Առաքյալ Դադի վանքը

Ոլորապտույտ ճանապարհը ձեզ կտանի դեպի անտառաշատ լեռնալանջ, որտեղ էլ կտեսնեք կանգուն հայկական յոթ ամենամեծ վանքերից՝ Դադիվանքը։ Հնում այն մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի մեջ։ Ըստ ավանդության, Դադիվանքը հիմնադրվել է առաջին դարում, երբ սկսվել էր քրիստոնեական կրոնի քարոզչությունը Հայաստանում։ Թադևոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկը Դադը, քարոզչական գործութնեոյթւոն է ծավալել  Արցախում և այստեղ էլ նահատակվել։ Այս Դադի գերեզմանի վրա էլ կառուցվել է վանք և նրա անունով կոչվել Դադիվանք։ Հնագիտական պեղումների շնորհիվ գերեզմանում գտնվել են Սուրբ Դադի մասունքները և փայտե գահը, որի վրա էլ թաղվել է։ Դադիվանքը նաև Խութավանք անունով է հայտնի։ Վանքի երկրորդ անունը բացատրվում է նրանով, որ գտնվում է խութի՝ բլրակի վրա։ Դադիվանքի հին կառույցները չեն պահպանվել,  այն 5-րդ դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Այժմյան համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Դադիվանքի համակառույցի վրա այնքան շատ պերճ ու հանճարեղ քանդակներ կան, որ դրանցով կարելի է ճարտարապետական մի քանի հրաշալիքներ  արարել։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն 36 գրերը, որոնցից  եթե մեկը չլինի՝ հայարեն ամբողջ գրավոր խոսքը պակասավոր կլինի։ Այդպես է նաև Դադիվանքը, առանց նրա կեղծվի  հայկական հազարամյա ճարտարապետության համայնապատկերը։  Դադիվանքում էր գտնվում Առանշահիկ-Վախթանգյան հայազարմ իխշանական տան տոհմական գերեզմանատունը։ Վանական համալիրի  մեջ մտնող  կաթողիկե եկեղեցին  կառուցել է Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը,1214 թվականին։ Դադիվանքում կան նրբակերտ, անզուգական խաչքարեր, որոնց զարդաքանդակների համար նախօրինակ են  ծառայել  Արզուխաթունի ձեռագործերը։ Միջանադարում այս հայուհուն անվանել են  ասեղնագործության  աստվածուհի։  Հայտնի է, որ 12-րդ դարում Մխիթար Գոշը բնակվել է Դադիվանքում և հենց այստեղ էլ ստեղծել է «Դատաստանագիրքը», որը հսկայական դեր է խաղացել միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։ 1993 թվականին, երբ  վանքն ազատվում է գերությունից, ամեն ինչ խաղաղվելուց հետո, այն սկսում է նորից հյուրեր ընդունել։ Համալիրի որոշ շինություններ վերանորոգվել են, վանքի պատերից երկուսի վրա կարելի է տեսնել  13-րդ դարի որմնանկարները, որոնք երկար ժամանակ մրի պատճառով հնարավոր չէր նկատել։ Պրազվում է,  60-ականներին Դադիվանքում մի քուրդ հովիվ է բնակվել ընտանիքի հետ։ Ապրելու տարիներին վանքը գոմի է վերածում, երեխաների անվտնագության համար  քանդում է երկրորդ հարկ տանող աստիճանը, իսկ ցրտից պաշտպանվելու համար՝ վանքի ներսում խարույկ է վառում։ Տարիների ընթացքում եկեղեցու պատերն ամբողջությամբ պատվել են մրով` թշնամու աչքից թաքցնելով անգին որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի քան 700 տարվա պատմություն ունեն։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ