Գոռ Դավթյան Վանաձոր gor-davtyan-FgY5Sx9lzBI-unsplash

Destinations

Վանաձոր- Ինչ սպասե՞լ

Արդեն երկրորդ երթուղայինն է, որ մի պարզ պատճառով բաց եմ թողնում դեպի Վանաձոր։ Չեմ տիրապետում ճիշտ պահին երթուղային «քցվելու» նուրբ արվեստին և կապ չունի, երբ ես եկել, կարևորը ճիշտ դիրքով ու ճիշտ անկյան տակ: Հաջողությունը ինձ ժպտաց միայն 2 ժամ ուշացումով, 1000 դրամ վճարեցի և իջա։
Առաջին կանգառը «Կիրովական» հյուրանոցն էր, այնտեղ էլ պատրաստվում էի գիշերել։ Հյուրանոցը գտնվում է քաղաքի ամենաբարձրադիր վայրում, որտեղից ողջ Վանաձորը իր գեղեցկությամբ կհայտնվի ձեր առջև։ Մեկ օրվա գիշերակացը կազմում էր 7500 դրամ։
Հյուրանոցը սկսել է հյուրեր ընդունել դեռևս 1980 թվականներից։ Խորհրդային Հայաստանի պոպուլյար հյուրանոցներից մեկն է, մինչ օրս պատերի ներսում հետաքրքիր պատմություններ և հիշողություններ կան, որին կանդրադառնամ առանձին հոդվածով։ Տարիներ առաջ Հայաստանի երրորդ քաղաքում, աշխատանքի բերումով հանդիպել էի վանաձորցի դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին։ Ով նրա հետ շփվել է, միանշանակ կհամաձայնվի, որ Վանաձորի «համեմունքներից» է, այն էլ եզակի, այլ տեղ չհանդիպող։ «Վանաձորն Արեգակնային համակարգում հայտնի է իր 7 հրաշալիքներով, սակայն այն ունի 8-րդ, 9-րդ, 10-րդ ու էլի բազմաթիվ հրաշալիքներ»,-խոստովանեց նա։ Տարիներ հետո որոշեցի այդ հրաշալիքների հետ ծանոթանալ։ Եվ այն ինչ կներկայացնեմ Վանաձորի միայն մի հատվածն է։

վանաձոր ժամանց
Վանաձորի «Ջունգլիներ» թաղամասի բարձրահարկերի

Ինչ անե՞լ

Թաիրովի ամառանոց, գտնվում է Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի համար 31 հասցեում։ Այն կառուցվել է 1895 թվականին և եղել է հայազգի մեծահարուստ գինեգործի ամառանոցը, Խորհրդային տարիներին եղել է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենքը։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը։ Գիտական աշխատանքները նվիրված էին այգեգործական վիճակագրությանը, ավազահողերում խաղողի վազի սննդառությանը և մի շարք գինուն վերաբերվող հարցերի։

«Վանաձորն Արեգակնային համակարգում հայտնի է իր 7 հրաշալիքներով, սակայն այն ունի 8-րդ, 9-րդ, 10-րդ ու էլի բազմաթիվ հրաշալիքներ»

Վանաձորի «Ջունգլիներ» թաղամասի բարձրահարկերից մեկի առաջին հարկի դուռը կհուշի, որ չեք սխալվում։ Առանձնահատուկ մի աշխարհ, որտեղ մտնելուն պես մոռանում եք ժամանակի զգացողության մասին։ Աշխարհ, որը լի է պատմություններով, քանդակներով, հետաքրքիր նախադասություններով և մտքերով, որոնցով էլ պատերը զարդարված են ։ Ի դեպ, այստեղ յուրաքանչյուր ոք կարող է արվեստի կամ արհեստի մի մաս կազմել։ Քանդակագործ Բոգդանը միշտ ունի կիսատ աշխատանքներ, որոնք կարող եք ինքներդ լրացնել։

Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում՝ Թումանյան հրապարակի եռահարկ շենքում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 1800 թանգարանային առարկաներ՝ գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրաֆիկա։ Վանաձորի կերպարվեստի թանգարանը կոչվում է վանաձորցի նկարիչ Կառլոս Աբովյանի անունով, ում գործերը նույնպես այստեղ ցուցադրվում են և տարբերվում են մնացած այլ գործերից, քանի որ նկարիչը դիմանկարներում աչքերի փոխարեն խաչեր է պատկերել։
Վանաձորի կերպարվեստի թանգարանի յուրահատուկ նմուշներից է Բենիկ Պետրոսյանի «Մանկական վիշտը» քանդակը։ էքսկուրսիաներից հետո քանդակի մոտ կոնֆետներ կարող եք նկատել։ Քանդակի կողքին կոնֆետներ երեխաներն են թողնում, կարծում են այն կերջանկացնի աղջնակին։

Արժեքը՝

  • Ինչպես հասնել վանաձոր ֊ Երևան, Կիլիկիա ավտոկայանից՝ վճարելով 1000 դրամ: 2ժամ 30 րոպե հետո տեղում եք:
  • Հյուրանոցի միջին արժեքը մեկ օրվա գիշերակացը կազմում է 7500 դրամ։
Ի՞նչ պետք է իմանալ

Այո՛, Վանաձորում կարելի է հունական փոքրիկ անկյուն գտնել։ Վանաձորցի Գարեգին Մակինյանն ու Ինգա Ռուսիդուն նոր համեր բերեցին ծննդավայր։ Նրանք «Աստերի» անվան տակ վարպետորեն և՛ քաղցրավենիք, և՛ չիփսեր, և՛ գիրոս են պատրաստում։ Զույգը ժպտում և անկեղծանում է․ – Վանաձորցիները շատ դժվար համակերպվեցին այն մտքի հետ, որ այսուհետ գաթայի կողքին պետք է այլ քաղցրավենիքներ էլ լինեն։ Տեղաբնակներին հունական խոհանոցին՝ հյուրասիրությունների միջոցով ենք ծանոթացրել։ Կար անուններ, որոնք միայն լսելուց «փախչում» էին։ Այսօր գրեթե տուն չկա, որտեղ սեղանին հունական քաղցրավենիք չլինի, բայց միևնույն է արդի քաղցրավենիքը գաթան է։

20 տարի առաջ 20 տարի առաջ Կարինեն երեխայի համար Երևանից «Նարինե»  կաթնաթթվային մթերք էր ձեռք բերում։ Հաճախ էր մտածում, թե ինչո՞ւ Վանաձորում արտադրություն չկա, որոշեց բացը շտկել։ Նախկինում տարաները, որտեղ լցվում էր կաթնաթթվային մթերքը, մածունի շշեր էին, հավաքում էր, լվանում, ստերիլիզացնում։ Ընդամենը մեկ դեղատուն կար, որը պատրաստ էր վաճառել։ -Տարիների ընթացքում  փոխվեց մատուցման ձևը, պիտակները, բաժակները։ Զարգացման գործընթացը  շատ հետաքրքիր էր,- հիշում է Կարինեն։ «Նարինե»-ից  զատ Կարինեն պատրաստում է  յոգուրտներ։ Խանութներում կարող եք գտնել 5 տեսակի յոգուրտ՝ ելակի, խնձորի, բալի, դեղձի, ազնվամորու համերով։ Ի դեպ, կարագ և  ջիլ պանիր էլ է պատրաստում։

Տիգրան Մեծ պողոտա 20 հասցեում  է գտնվում Վանաձորի միակ փաբը, որն իր տեսակի մեջ կրկին տարբերվում է։ Եթե Վանաձոր քաղաքում եք, փաբ այցելելուն ժամանակ տրամադրեք։ Այստեղ մարդիկ համերաշխ են, իսկ  ուրբաթ, շաբաթ կիրակի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, որոնցից ամենասիրելին կինոդիտումներն են։

Չզարմանաք, երբ Վանաձորում հանդիպեք երիտասարդ բայքերների։ Ճիշտ է, երբ ինքս նրանց հանդիպեցի նրանք  շտապում էին։ Ուղղությունը Բաթումի էր, գնում էին սպասված հանգստի։ Տղաները միաձայն ասում են․ -Արագությունը  մեր կյանքն է, և եթե խելամիտ վարես մոտոցիկլետ, ոչինչ էլ չի պատահի։ Հիշեցին, որ նախկինում, երբ իրենց մոտոցիկլետով էին տեղաբնակները տեսնում, թարս էին նայում, այսօր այդ խնդիրը չկա։ Նրանց սիրում ու ընդունում են, ժամանակ առ ժամանակ էլ մոտոերթեր են կազմակերպում։ Ի դեպ, ես անգամ հասցրեցի մոտոցիլկլետ նստել, սլանում էի Վանաձորի փողոցներով։ Շարունակում ենք բացահայտել Վանաձորը, մինչ այդ, ինչ ներկայացրեցի պետք է  սեփական աչքերով տեսնել:

վանաձոր կայարանում

Կարևոր է

Վանաձոր կարող եք հասնել Երևան, Կիլիկիա ավտոկայանից՝ վճարելով 1000 դրամ:
2ժամ 30 րոպե հետո տեղում եք:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on