Վայոց Ձոր

Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:

ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը  կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը:

Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում 

Հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։

Դեպի Վայոց ձոր ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ

Արենիի քարանձավ

Սմբատաբերդ

Գինու փառատոն

Արենին շատերը գիտեն գինու փառատոնի շնորհիվ։ Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը մարդկանց տրամադրությունը գինոտ է, աչքերն էլ փայլուն ու ժպիտով լեցու, օրվա վերջում անծանոթները ծանոթ են, մի քիչ էլ գինովցաց ու երջանիկ։ Սա միայն մի բան կարող է վկայել, որ «Արենի գինու փառատոն» միջոցառումն իրական տոնակատարություն է ոչ միայն Հայաստանում բնակվող մարդկանց համար, այլև՝ Հայաստանում գտնվող հյուրերի։ Մի կում գինին կարող է տրամադրություն փոխել՝ ստեղծելով նորը։ Նույն կումը իր հետ կբերի հանգստություն, ամենազորի զգացողություն, հարմարավետության զգացում ու թեթև ժպիտ։ Եվ նման մի կումն էլ փոխում է ողջ օրդ։ Ու միայն միջոցառման վերջում ես գիտակցում, որ քո այդ օրվա առաքելությունը ոչ միայնգինու համտեսն էր, այլ՝ մեր հայկական գինու դեսպաներ դառնալը։

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

«Թռչունների քարանձավը»

Արենիի, նույն ինքը՝ «Թռչունների քարանձավը» Վայոց Ձորի զբոսաշրջային ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Չայցելել քարանձավ, կարելի է ասել, աննկատ անցնել հայկական ահռելի հարուստ ժառանգության կողքով։ 

Բարի Գալուստ Վայոց Ձոր

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ինչպես Վայոց ձորի, այնպես էլ նրանում գտնվող մի շարք բնակավայրերի մասին հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ և վկայություններ։

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
Հետևեք ինձ