Տավուշ

Հայաստանի Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծինը ու Մակարավանքի համալիրները։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Սրանոց կամուրջը, Գոշի լիճը և այլն։ 

Տավուշի մարզը բնության սիրահարների համար ճամփորդության իդեալական վայր է: Քայլարշավի սիրահարները Տրանսկովկասյան քայլարշավային արահետի մասը կազմող անտառային երթուղիներով կարող են այցելել Գոշ և Պարզ լիճ բարձրադիր լճակներ: Մարզի երկայնքով հոսող Աղստև գետի ափին գտնվող Իջևան քաղաքից ոչ հեռու՝ Ենոքավան գյուղում՝ էսքտրեմալ ժամանցի սիրահարների համար գործում է Յելլ Էքստրիմ պարկը: Դրանից ոչ հեռու, բնության գողտրիկ մի անկյունում՝ Լաստիվերի հայտնի քարանձավներն ու ջրվեժն է:

Դեպի Տավուշ ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ

Դիլիջան

Մաթոսավանք

Դիլիջան

Ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: Դիլիջան քաղաքի անվան ստուգաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածքներ, որոնք, որպես կանոն, ժողովրդական բանահյուսության արդյունք են։ Ամենահայտնի տարբերակի համաձայն բնակավայրը անվանվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի։ Դիլին ինքնամոռաց սիրահարված էր իր իշխանավոր տիրոջ դստերը և նույնիսկ մոռացել էր իրենց միջև առկա բազմաթիվ տարբերությունների մասին։ Մի օր իշխանը իմանալով այդ մասին, հրամայում է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որպեսզի ոչ ոք այլևս նրան գտնել չկարողանա։ Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրում էր մինուճար որդուն՝ «Դիլի՜, Դիլի՜ ջան» կանչելով

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ:

Բարի Գալուստ Տավուշ

Մարդն ու բնությունը մեկ ընդհանրություն են։ Ինչպես մարդիկ են կախված բնությունից, այնպես էլ բնությունը՝ մարդկանցից։Կարևոր է այդ հարաբերություններում ներդաշնակության հասնելը։

 Տավուշի մարզում կհասկանաս, որ մեր կյանքն անքակտելիորեն կապված է հայրենի բնության հետ։ Շատ հաճախ առօրյա հոգեկան անհանգստությունը երբեմն ուզում ես փոխարինել այլ գործողություններով, որոնք ամեն օր կրկնվող կյանքիցդ ծայրահեղ տարբերվում են։

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ