Շիրակ

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի:  Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Դեպի Շիրակ ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Փորձել պանրխաշ
  • Այցելել Երերույքի տաճար
  • Արշավել
  • Գնալ Թռչկանի ջրվեժ
  • Քայլել Գյումրիում
  • Ջրափի քարավանատուն
  • Այցելել Աշոցք
  • Այցելել բրդի գործարան

Թռչնագիր

Գյումրի

Կումայրի. մի հին բնակավայր Քսենեֆոնի ճանապարհին

Գյումրիի տարածաշրջանը հիշատակվում է որպես Կումայրի պատմական ուրարտական արձանագրություններում, որ ժամանակագրվում են մ.թ.ա. ութերորդ դարի: Ներկայիս Գյումրիի տարածքում առաջին բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա. հինգերորոդ դարում հույն գաղութարարների կողմից: Մեկ այլ տեսություն առաջարկում է, որ քաղաքը հիմնադրվել է կիմերների կողմից՝ հիմնվելով այն փաստի վրա, որ կիմերները գրավել են այդ տարածաշրջանը մ.թ.ա. 720 թվականին, և քաղաքի անունը եղել է Կումայրի, որն էլ կրում է նմանություններ հին հայերենում կիմերներին տրված անվան: Պատմաբանները հավատում են, որ Քսենֆոնն անցել է Գյումրիով Սև Ծով վերադարձի ճանապարհին, որի մասին պատմությունն էլ անմահացրել է Անաբասիս աշխատությունում: Միջին դարերում Կումայրին հայտնի էր որպես խոշոր և կարևոր բնակավայր: Լինելով մի քանի թուրքական ցեղախմբերի և պարսկական արքայատոհմերի լծի տակ՝ քաղաքը կորցրել է իր նշանակությունը հաջորդ դարերի ընթացքում մինչև տասնիններորդ դարը:

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

 

Գյումրի

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, և Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում:  Իր երեքհազարամյա պատմությամբ լինելով Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի հրաշալի վայր է այցելելու և հիանալու համար: Քաղաքի անունը մի քանի անգամ փոխվել է: Ի սկզբանե հիմնադրվել է որպես Կումայրի, ապա վերանվանվել Ալեքսանդրապոլ 1837-ից 1924 թվականների ընթացքում ռուսական կառավարության ներքո: Ապա սովետական ժամանակաշրջանում կոչվել է Լենինական, իսկ 1990թ.-ից անվանվել Գյումրի:

Յուրաքանչյուր անունն իր հետ բերել է պատմության նոր շրջան, նոր քաղաքակրթություն և նոր մարդիկ:

Բարի Գալուստ Շիրակ

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ