Կոտայք

Ըստ ընդունված վարկածի՝ Կոտայք անվանումը կապված է Մեծ Հայքի Արշակունի թագավոր Խոսրով Կոտակի անվան հետ։ Սակայն որոշակի այլ աղբյուրներ էլ իրենց հերթին վկայում են, որ Կոտայք երկրամասի անվանումը բոլորովին էլ կապված չէ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդի» Խոսրովի հետ և ունի էթնիկական ծագում։

Ենթադրվում է, որ Կոտայք անվանումը կապված է հինաշխարհյան նույնանուն ցեղանվան հետ։ Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրությունների Էտունի երկրի անվան  հետ։ Ղևոնդ Ալիշանը  հնարավոր է համարում, որ հույն նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի հիշատակած Կոտակենե գավառը նույն Կոտայքն է։

Պատմամշակութային տեսանկյունից Կոտայքի մարզն ունի մեծ ներուժ: Մարզում են գտնվում 3208 պատմամշակութային հուշարձաններ։ 

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից երկուսը՝ Գառնու տաճարը և Գեղարդի վանքը։ Գառնու հեթանոսական տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել հին հայկական դիցարանի  արևի աստված Արեգ-Միհրին։ Տաճարը կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Ժամանակի ճարտարապետները մեծ ուշադրություն են դարձրել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։

Դեպի Կոտայք ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Բարձրանալ լեռներ
  • Այցելել Բժնի ամրոց
  • Ճոպանուղի նստել
  • Ուտելի բույսեր հավաքել

Քարերի սիմֆոնիա

Պարապլանով թռիչք

Ծաղկաձոր

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։ 15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը։ Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ տարածաշրջանով։

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

Բարի Գալուստ Կոտայք

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։Քաղաքի տարածքում կա մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը  տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղի, մանկական առողջարան, հանգստյան տները և զբոսաշրջային մի շարք օբյեկտներ։ Ծաղկաձորում է գտնվում նաև Կեչառիսի վանական համալիրը։

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ