Լոռի

Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով,  որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության  ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։ 

Մարզն աչքի է ընկնում նաև ազգաբնակչության էթնիկ կազմի բազմազանությամբ: Այստեղ կան հունաբնակ և ռուսաբնակ բնակավայրեր: Առանձնակի տեղ ունեն մոլոկանները, ովքեր լինելով էթնիկ ռուսներ, առանձնանում են ինքնտիպ կրոնապաշտամունքային պատկերացումներով, մշակույթով ու կենցաղավարությամբ:

Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

Դեպի Լոռի ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Ուտելի բույսեր հավաքել
  • Դենդրոպարկ այցելել
  • Սոճու օշարակ փորձել
  • Ջրաշուշաններ տեսնել

Լոռու բերդ

Արևածագի ձոր

Վանաձոր

Լոռու մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920թթ. վերջերից սկսեց արդյունաբերականացվել և դառնալ մոդեռն քաղաք։ Քաղաքը զարգացել էր երկու ուղղությամբ՝ որպես հանգստի գոտի և արդյունաբերական կենտրոն։ Մինչ շրջակա բնական անտառներում հիմնվում էին հանգստավայրեր, քաղաքի մեջ զարգանում էին թեթև, ծանր և քիմիական արդյունաբերական ձեռնարկությունները։ Այսօր Վանաձորում առկա են լքված արդյունաբերական շինություններ կամ մետաղական թափոնների մնացորդներ, որոնք քաղաքի լանդշաֆտի անբաժան մասն են կազմում և ասես դարձել են քաղաքի այցեքարտը։

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

Բարի Գալուստ Լոռի

Լոռին իրապես անկրկնելի, դյութիչ և անչափ տպավորիչ է։ Իսկ Ժամանակն է բացահայտելու այս հրաշք վայրի ամենագեղեցիկ անկյունները։ Հրաշալի ճամփորդության ընթացքում կտեսնես և կծանոթանաս փառավոր անցյալի հետ։

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ