Գեղարքունիք

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարտի, Արմավիրի և Կոտայքի  մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ 

Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`   տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:

Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ։

Դեպի Գեղարքունիք ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Ժայռապատկերներ տեսնել
  • Ձուկ ուտել
  • Թռչուններ տեսնել
  • Հեծանիվ վարել

Նորատուս

Սափբորդ Սևանում

Գավառ

Մարզկենտրոն Գավառը գտնվում է Երևանից 92 կմ հեռավորության վրա: Քաղաքը նախկինում հանրապետության արդյունաբերական կենտրոններից էր, սակայն մի շարք խոշոր գործարանների աշխատանքների դադարեցման պատճառով արդյունաբերական արտադրանքի թողարկումն էապես կրճատվել է: Այժմ տնտեսության առաջատար ճյուղը եւ բնակչության հիմնական զբաղվածության ոլորտը գյուղատնտեսությունն է:

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

Բարի Գալուստ Գեղարքունիք

Պատմության սիրահարների համար շատ բան կա տեսնելու, քանի որ մարզում գտնվում են պատմական մեծ նշանակություն ունեցող մի քանի վայրեր: Սևանա լճի արևմտյան և հարավային ափերը պատված են տպավորիչ եկեղեցիներով, խաչքարերով և Ուրարտական միջնաբերդներով։ 

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ