Արարատ

Արարատի մարզը հյուսիսից սահմանակից է Կոտայքի մարզին, որի հետ սահմանն անցնում է Ազատ գետով մինչև Ազատի ջրամբարը: Այնուհետև սահմանը թեքվում է դեպի արևմուտք, որտեղ սահմանակից է Երևան քաղաքին, Արմավիրի մարզին` մինչև Արաքս գետը, որով բաժանվում է Թուրքիայից, գետի հոսանք ի վար մինչև Նախիջևանի սահմանը:

Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։

Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը`   Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով), Հավուց Թառ վանական համալիրը, XII դարի Սուրբ Կարապետ վանքը, Կաքավաբերդը (Գեղիի կամ Քեղիի բերդ), Աղջոց վանքը։

Դեպի Արարատ ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Մասնակցել բերքահավաքի
  • Քայլարշավ անել
  • Գինի խմել
  • Ասորական եկեղեցի գնալ
  • Անտիկ շրջանի Դվին
  • Հին Արտաշատ
  • Թանգարան այցելել
  • Լավաշ թխել
  • Ազատի ջրամբար այցելել
  • Խոսրովի արգելոց այցելել
  • Օղի փորձել
  • Պ․ Սևակի թանգարան

Խաղողագրոծություն

Խոր Վիրապ

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

 

Բարի Գալուստ Արարատ

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ