Բացահայտենք«Քարերի սիմֆոնիա» կամ քայլարշավ Որոտանի կիրճով

«Քարերի սիմֆոնիա» կամ քայլարշավ Որոտանի կիրճով

Հայաստանում ճանապարհորդությունները կարող են այնքան հագեցած  լինել, որ կարելի է խճճվել  ընթացքում քաղված գիտելիքների շտեմարանում։ Անմիջապես բացահայտումների ընթացքում կդժվարանաք զանազանել՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում պատմությունը։

 

Սյունիքի մարզն իրական ճանապարհորդություն նախընտրողների համար  իսկապես հարուստ ուղղություն է։ Պատմություն, ավանդազրույցներ, բնություն, մշակույթ, արկածն էլ՝ ներարկված համապատասխան չափաբաժնով։ 

Այս ճանապարհորդության առաջին քայլարշավն Աղիտուից մինչև Որոտնավանքն է, որը ձգվում է շուրջ 5 կմ․։ 

 

Սիսիանից 7 կմ․ հարավ-արևելք  Աղիտու գյուղի մահարձանն է, որտեղից սկսեցինք քայարշավը։ Ավանդույթի համաձայն եռահարկ մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին։ Ի դեպ, մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել։

 

Վաղ քրիստոնեության ընթացքում  կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցի։ 10-11-րդ դարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից։ Պահպանվել են գերեզմանատունը քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով։

 

Շարժվում ենք առաջ, 200 մետր այն կողմ Աղիտու գյուղի մերձակա  քարանձավն է։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին քարի դարի ժամանակշրջանում կայծքարից ու օբսիդիանից պատրաստված քարե գործիքներ: Ըստ հնագետների, մարդիկ այս քարանձավներում բնակվել են 40-26 հազար տարի առաջ: Ասում են քարեդարյան որսորդների կացարաններ են։

 

Եթե շփվել եք սյունեցիների հետ, ապա նկատած կլինեք, որ Որոտան գետն իրենց համար  անհամեմատելի արժեք է։ Սյունիքի մայր գետն այս  քայլարշավը  կդարձնի գրավիչ և ողջ ընթացքը կհամեղացնի։ Քայլարշավային երթուղին հետաքրիքր կլինի ինչպես հմուտ քայլարշավորդների համար, այնպես էլ՝ սկսնակների։

 

Հավատացեք, Որոտան գետի «ընկերակցությամբ» շուրջ 5 կմ․  ճանապարհը մեկ շնչով կանցնեք։ Քայլարշավի եզակի տեսարաններից է Սիսիանի «Քարերի սիմֆոնիա»-ն։ Թեև  քարե  բնական սյուները ձգվում եմ գետի ողջ երկայնքով, բայց սիսիանցիները  նրանցից մեկն առանձնացնում են որպես «Քարերի սիմֆոնիա», որը գտնվում է 1000 թվականին կառուցված Որոտնավանք տանող ճանապարհին:

 

Շատ շուտով  հեռվում կնկատեք Որոտնավանքը։ Վանքը վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։ Ըստ տեղաբնակների պատմածի, մինչ օրս էլ կարելի է  այստեղ զգալ օձի «գոյությունը», վերջինս իր ներկայության մասին հիշեցնում է արձակելով իրեն բնորոշ  ֆշշոցը։

 

Որոտնավանքը հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահան­դուխ­տի կողմից: Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձա­խա­­կողմյան բարձունքի վրա: Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով:

Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ։ Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով։

 

Հետաքրիքր է իմանալ, որ Որոտնավանքում գիտական և եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.): Սերտ կապեր ստեղծելով Որոտնավանքի և Տաթևի միջև, հիմնադրել է Տաթևի համալսարանը: Որոտնավանքում  Գրիգոր Տաթևացին  1386-ին  ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցը»:

 

 Վերադառնում եմ Սիսիան, որտեղ էլ պատրասվում եմ գիշերել։ 

Քայլարշավի համար դիմել` Basen Hotel & Tours, Sisian Tourism Center

Երթուղի՝ Աղիտու-Որոտանի կիրճ-Որոտնավանք

Երկարություն՝ 5 կմ․

Տևողություն՝ 15 ժամ

Դժվարություն՝

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ