ՍյունիքՔսաջուր․ Ուղղությունը` բուժիչ բնական ջրավազան

Քսաջուր․ Ուղղությունը` բուժիչ բնական ջրավազան

Երբեմն հետաքրքիր է մտածել և պատկերացնել, թե ի՞նչ գաղտնիք է իր մեջ պահում  անտառը … Ի վերջո, այն ունի իր սեփական կյանքը։ Կյանք, որը որևէ կերպ կախված չէ մարդկանցից և առհասարակ մարդկանց կարիքն էլ չունի։ Չնայած անտառում տիրող լռությանը, այն լի է կյանքով, որի մասին հայտնի է միայն անտառի բնակիչներին, նրանք էլ՝ հուսալիորեն և լուռ պահպանում են այդ գաղտնիքը։

 

Սյունիքի մարզում ճանապարհոդությունս շարունակվում է։ Ուղղությունը «Շիկահող» պետական արգելոցի  Քսաջուր տարածքն է։ Շիկահող գյուղից շարժվեցինք  35 կմ. դեպի Քսաջուր գյուղատեղի: Ընթացքում մեզ պատմեցին Շիկահող գյուղի մասին, պարզվում է  գյուղի տարածքում  բնակվել են  նոր քարեդարյան ժամանակներից:

 

Գյուղը Շիկահողք անունով նշված է Ստ. Օրբելյանի Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում, իսկ  բնակիչները բնիկ են անհիշելի ժամանակներից: Գյուղի տարածքում սփռված են դամբարանադաշտեր, բնակատեղիներ, հոգևոր ու աշխարհիկ կառույցներ: Ղ . Ալիշանը հիշատակել է նաև Վերին Շիկահող անունով գյուղի մասին, որտեղ պղնձի արդյունահանմամբ զբաղվել են ավելի քան 3000 տարի առաջ: Շիկահողում պահպանվում է լեռների, արեգակի, ջրի, անտառի պաշտամունքը:

 

Քայլարշավային  երթուղին սկսվում է միջնադարյան կամուրջով,  որն ըստ տեղեկությունների  կազմել է «Մետաքսի ճանապարհի» մի մաս։

 

Մոտ 1,5 կմ․  սաղարթախիտ անտառով քայլելուց հետո հասանք  Քսաջուր տարածքի միջնադարյան եկեղեցու ավերակներին, որի ներսում  փոքրիկ ջրավազան կտեսնեք, սակայն այն այժմ չի գործում։

 

Եկեղեցու կողքին սառնորակ մի աղբյուր կնկատեք։ Ասում են ջուրը բուժիչ է․ բուժում է մաշկային հիվանդություններ, և իրոք, ջրով թրջվելուց հետո մաշկը թավշյա  դարձավ։

 

Պտտվեցինք, ուսումնասիրեցինք ու մի փոքր  հանգստից հետո քայլեցինք ետ՝ դեպի ավիրված կամուրջ։ Շատ քիչ ժամանակ ունեինք, առջևում սպասվում էին նոր վայրեր ու պատմություններ, որոնց մասին նախկինում չէինք լսել։  Շիկահող պետական արգելոցը հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է 12137,075 հեկտար։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Այստեղ գտնվող բուսական աշխարհի  ավելի քան 70 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ 

 

Կարծում եմ անտառների գաղտնիքը լիովին երբեք չի բացահայտվի մարդու կողմից։ Բանն այն է, որ երբ անտառ մտա, հասկացա, որ մենք այս մեծ աշխարհի միայն մի մասնիկն ենք, այն էլ հյուրի կարգավիճակում: Քայլում էի անտառային արահետներով, շուրջս՝ տարբեր ծառեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու  գաղտնիքը։ 

 

Նրանցից շատեը մամռակալած են, շատերը՝ վերևի հատվածում, մյուսները՝ ներքևի։ Որոշ ծառեր ունեն խոռոչներ, որում ինչ -որ մեկնապրում է,  մյուս ծառերը էլ՝ ամբողջովին դարակ։ Անտառի մի հատվածում հյութալի հատապտուղներ, մյուս մասում՝ սնկեր,  անտառն  իրոք ունի իր գաղտնիքը։ Միայն հստակ այն,  որ ոչ մի դեպքում   չպետք է ներխուժել և չխատել այդ գաղտնիքը։

 

Նյութը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ աջակցությամբ։

Կարդացեք նաև՝  Դարեհ արքան և սյունյաց սոսու անտառները

Մեղրու լեռնաշղթա․ Քայլարշավ դեպի այլ մոլորակ

Հալիձորի բերդ`պատմություն կրող պատեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ