ԱրագածոտնՔայլարշավ Քասաղ գետի կիրճով․ Սաղմոսավանքից Հովհաննավանք

Քայլարշավ Քասաղ գետի կիրճով․ Սաղմոսավանքից Հովհաննավանք

Ապրելով առօրյա կյանքով, շատ հաճախ բաց ենք թողնում ամենակարևորը՝ բնության հետ հաղորդակցությունը։ Մեզանից շատերը վաղուց մոռացել են, թե այն որքան անսպասելի, գրավիչ, եզակի և գլխապտույտ առաջացնող կարող է լինել։ Միայն մեկ օր, կտրվեք ամենօրյա լարվածություն առաջացնող աշխատանքից և ժամանակ տրամադրեք քայլարշավին, որն  իր հետ կբերի ազատություն և անկախություն, ինչի պահանջը գրեթե միշտ ունենք։


Վաղուց էի որոշել, որ հաջորդ ուղղությունը, որը կընտրեմ, ավտոստոպով եմ անցնելու։ Նախ ճանապարհորդությունն է անկանխատեսելի, երկրորդ՝ ճանապարհին հանդիպած մարդիկ են տարբեր։

2 հոգով կանգնած ենք մայրուղու վրա, օտարերկրյա զբոսաշրջիկներին բնորոշ հանդերձանքով։ Ձեռքով նշան արեցինք, ավտոմեքենան կագնեց։ Երբեք հնարավոր չէ իմնալ, թե ով կհանդիպի քեզ ճանապարհին, իսկ ավտոստոպը հաջողակ խաղաքարտի է  նման․ կամ կշահես, կամ՝  ոչ։ Հավատացնում եմ ձեզ, օրը բարենպաստ էր ավտոստոպի համար, 3 ավտոմեքենա, 3  տարբեր կերպարներ և պատմություններ, որոնց մասին կպատմեմ առանձին։

 

Սաղմոսավան գյուղը  Երևանից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Այս անգամ քայլելու էինք գծանշված քայլարշավային ճանապարհով,  ուստի սկսեցի խստորեն հետևել ճանապարհիս հանդիպող նշաններին։ Երթուղիներով հագեցած  այս ճանապարհը  բնավ չի պահանջում առանձնահատուկ ֆիզիկական պատրաստվածություն և ուղեկցորդի առկայություն։

 

Քայլելու ենք Քասաղ գետի կիրճով, որի մի եզրին  Սաղմոսավանքն է, մյուս եզրին՝ Հովհաննավանքը։

Ինչ է պետք իմանալ: Սաղմոսավանքից Հովհաննավանք երթուղին 8 կմ է, ուշադիր եղեք,  շոգ եղանակին ձորի կիրճում կարելի է օձերի հանդիպել, անհրաժեշտ է հագնել հարմար կոշիկներ, վերցնել երկար փայտ՝ թփերը հրելու համար, ինչպես նաև արևապաշտպան քսուք, ջուր, նախուտեստ՝ ճանապարհին հիանալի ժամանակ անցկացնելու համար:

 

Ինքս շարժվեցի առաջ՝ հետևելով վերևում նշված կանոնները, ողջ քայլարշավը տևեց 3 ժամ, կիրճում տեսարանը աննկարագրելի գեղեցիկ էր, բնության շերտեր, որոնք ամեն քայլի հետ նորովի էին ներկայանում։ Իրականում այս քայլարշավային երթուղու միջոցով կարելի է ծանոթանալ Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոնների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել հայոց պատմության մեջ։

 

Ավանդության համաձայն Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում  Արագածի գագաթից նկատելով Սաղմոսավանքի վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի կառուցում: Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել: Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է՝ հոգևոր երգը: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական  համալիրը հրաշալի ձայնային հնչեղություն ունի։

 

Իսկ կիրճի մյուս կողմում գտնվող Հովհաննավանքն էլ Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ 16 դարի վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Գրչության կենտրոնից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

 

Բնություն բառը, որքա՞ն հաճախ ենք լսում և արտասանում, շատ հաճախ չենք էլ մտածում, թե ինչ է այն նշանակում: Կիրճում քայլելու ընթացքում կարելի է ըմբռնել, թե որքան ազդեցիկ և հզոր է այն, միայն պետք է աչքերը հառել դեպի վեր խոյացող ժայռերին։


Քայլարշավի երթուղին անցնում է Սաղմոսավանքի և Հովհաննավանքի  միջև առեղծվածային,  լքված քարանձավային համալիրի կողքով։ Ասում են 1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցի: Այն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին: Գրատունը Քուրդ իշխանը կառուցել է կնոջ՝ Խորիշահի մասնակցությամբ՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին:

 

Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ընդ որում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել:

 

Շարունակում եմ ճանապարհիս որսալ գծանշանները, հանդիպած վահանակը հուշում է, որ քայլարշավի ավարտին բան չմնաց։

Երթուղի՝ Սաղմոսավանք-Քասաղ գետի կիրճ- Հովհաննավանք

Երկարություն՝ 8 կմ․

Տևողություն՝ 3 ժամ

Դժվարություն՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ