ԲացահայտենքԿիրովական հյուրանոց․ Խորհրդային ժամանակներից դեպի հետխորհդային

Կիրովական հյուրանոց․ Խորհրդային ժամանակներից դեպի հետխորհդային

Ճանապարհորդությունների ընթացքում չեմ դադարում հիանալ ինձ հանդիպած խորհրդային մոդերնիստական ճարտարապետությամբ։  Որտե՞ղ կարելի է զգալ խորհրդային շունչը, եթե ոչ խորհրդային շինությանը նայելիս։ Ամենևին, պարտադիր չէ այցելել ցուցադրությունների որպեսզի գնաք խորհրդային ժամանակներ, ընդամենը պետք է ճանապարհորդել այդ ուղղություններով  ու վայելել տեսածը։ Հավանաբար գուշակեցիք, ինչի մասին եմ պատմելու։


Մինչև կհասնեի Վանաձոր, միջին տարիքի մարդկանց շրջանում «հարցում» անցկացրեցի, թե որտեղ կարելի է գիշերել։ Հետաքրքիր էր, որ բոլորը միաձայն առաջարկեցին Կիրովական հյուրանոցը։ -Ջերմ հիշողություններ արթնացան,- ասացին  նրանք։ Կանգնած եմ հյուրանոցի մուտքի մոտ։ 

 

Այն 1980 թվականին բացված առաջին 3 աստղանի հյուրանոցն էր։  Կիրովականը խորհրդային ժամանակաշրջանում եղել է գլխավոր տուրիստական հյուրանոցներից։ Շատ հեշտ գտա, հեռվից կնկատեք  ազդեցիկ ու բարձրահարկ շինություն, կարծեմ միակ բարձրահարկ շենքն է բարձրադիր վայրում։ Միայն շենքին նայելիս կզգաք խորհրդային ժամանակի շունչն ու ոգին։

 

Իմ, հյուրանոցում գտնվելու օրերին տեղ ու դադար չկար, այստեղ շատ հաճախ կազմակերպում են երաժշտական  կենդանի կատարումներ, ունկնդիրների շարքում կարող եք նկատել զբոսաշրջիկների, որոնք հյուրանոցի այցելուները չեն։

 

Հյուրանոցի գնային քաղաքականությունը այնպիսին է, որ յուրաքանչյուր ոք կարող է  այստեղ իրեն գիշերակաց թույլ տալ, բոլոր սենյակներն էլ կահավորված, կոկիկ ու հարմարավետ են։ Իսկ հյուրընկալ և բարեհամբյուր  անձնակազմը կփորձի ձեր հանգիստը դարձնել ավելի հարմարավետ։ Անգամ եթե չգիտեք որտե՞ղ շրջել Վանաձորում, նրանք այդ հարցում էլ կօգնեն։ Փամբակի գետ, Վանաձորի կերպարվեստի թանգարան, Սայաթ-Նովայի անվան այգի, Վանաձորի բուսաբանական այգին, անելիքները ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել։  


Կիրովական հյուրանոցից բացվում է հիանալի տեսարան, եթե ձեռքդ պատշգամբից  դուրս մեկնես, տպավորություն է, որ ողջ Վանաձոր ափիդ մեջ է։ Բարձրադիր վայրում գտնվելու մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ կկարողանաք վայելել  նաև հեռվում գտնվող բնության տեսարանը։ 

 

Խորհրդային Հայաստանի հայտնի  հյուրանոցի պատերի ներսում մինչ օրս հետաքրքիր պատմություններ և հիշողություններ կան, որոնց մասին  հաճույքով ձեզ կպատմեն։


Իսկ ես հիշեցնեմ, որ տարիներ առաջ Հայաստանի երրորդ քաղաքում, աշխատանքի բերումով հանդիպել էի վանաձորցի դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին։ Ով նրա հետ շփվել է, միանշանակ կհամաձայնվի, որ Վանաձորի «համեմունքներից» է, այն էլ եզակի, այլ  տեղ չհանդիպող։ «Վանաձորն Արեգակնային համակարգում հայտնի է իր 7 հրաշալիքներով, սակայն այն ունի 8-րդ, 9-րդ, 10-րդ ու էլի բազմաթիվ հրաշալիքներ»,-խոստովանեց նա։  Հենց հիմա ամրագիր հյուրանոցային համար, և ժամանակ տրամադրիր բացահայտելու աշխարհի քո հրաշալիքները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ