ՇիրակԴարիկ աշխարհի Իրինան և Անդոն

Դարիկ աշխարհի Իրինան և Անդոն

Արփի լիճն արդեն ետևում է, իսկ  առջևում անծայրածիր ցորենի դաշտերն էին, Գյումրիից 54 կմ․ հեռու, Վրաստանի գրեթե սահմանին գտնվում է Դարիկ գյուղը։  Իրինան՝ Դարիկ աշխարհի տիրուհին է, քանի որ նա և իր ընտանիքը գյուղի միակ բնակիչներն են։  

 

Իր տեսակի մեջ շատ յուրահատուկ, լուսավոր, խստապահանջ ու աշխատասեր կինը ծանոթությունից հետո ամբողջ տնով մեկ Անդո էր փնտրում։ Կանչում էր ու տան անդամներին հարցնում․ -Չե՞ք տեսել Անդոյին։ Կարծեցի ամուսինն է, միգուցե ցանկանում էր ծանոթացնել։ Անդոյի փնտրտուքները անարդյունավետ անցան, որոշեցինք դուրս գալ բակ, հանկարծ Տիկին Իրինան ուրախ արձագանքեց։ – Անդո՞, ես էլ քեզ էի ման գալիս, ո՞ւր էիր։ Առաջ անցա, Անդոն՝ սպիտակ այծ էր, ով այս տան լիարժեք անդամն էր։ Շիրակի մարզ ճանապարհորդությունը իր տեսակի մեջ շատ ուրախ  էր ու արկածներով լի։ 

 

Դարիկում, տիկին Իրինան երեխաների համար ամառային ճամբար է ստեղծել, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն կողքից ծանոթանալ գյուղական կյանքին, այլև՝ ապրեն լիարժեք գյուղական կյանքով։ Ճամբարը բաղկացած է մի քանի փուլից։ Երեխաների մի մասը ծանոթանում է գոմի աշխատանքներին, կերակրում կենդանիներին, մաքրում տարածքը, իսկ մյուս մասը՝ լիարժեք մասնակցում է տան աշխատանքներին, խոհանոցային գործերին և անգամ հացի թխման գործընթացքին։

 

Ինչպես տիկին Իրինան ասաց․- Ճամբարը նաև օգնում է երեխաներին  անսովոր պայմաններում լուծումներ գտնելուն, հաղորդակցման միջոցով շտկվում են կոնֆլիկտային փոխհարաբերությունները, զարգանում է պատասխանատվության զգացումը։ 

 

Տիկին Իրինան ամառային ճամբարից զատ, հիմնել է հյուրատուն, որտեղ  արդեն հասցրել է հյուրընկալել տարբեր երկների ներկայացուցիչների։ Ինչպես տան տիրուհին է ասում, նախկինում հայավարի հյուրերին ընդունում էր, սակայն հյուրերն են պնդել, որպեսզի գումար վերցնի իրենցից։ Տանը 10-15 հոգի միաժամանակ կարող են մնալ և օգտվել գյուղական սնունդից։ 

 

Աշխատասեր տանտիկինը Դարիկում նաև բազմացնում է եղջերավոր կենդանիների, գամփռների, Վանա  կատուների և վիետնամական խոզերի։ Նախկինում այստեղ կարելի էր նաև խոշոր եղջերավորների հանդիպել, սակայն նրանց տեղափոխել են Սպիտակ։

 

-Վանա Կատուն մեր ազգային հարստություն է։ Վանա կատվի մորթին սպիտակ է, պարտադիր պետք է ունենա ծիրանագույն պոչ, ծիրանագույն նշաններ՝ ականջների հիմքում ընկած։ Վանա կատուն ունի ծիրանագույն կամ կապույտ աչքեր,  եթե աչքերը դեղին և կանաչ են, ապա դա Վանա կատվի խարնուրդ է, -խոստովանում է տիկին Իրինան։ 

 

Նա նաև տեղեկացրեց, որ գյուղը շատ հետաքրքիր պատմամշակութային ժառանգություն ունի, սակայն առանձնացրեց վիշապաքարը, որը թվագրվում է Ք․ա 2-1 հազարամյակ։ 

 

Ներկայացրեցի բացահայտումներիս  միայն մի մասը, մնացածի համար կարող եք ինքներդ այցելել Դարիկ։  Անդոյի լուսանկարն էլ ուղարկեցի տուն, քանի որ միշտ երազել եմ նման կենդանի տանը պահել։ Անդոյին տեսնելով հասկացա, որ միգուցե մի օր էլ իմ երազանքը իրականանա🙂 

Ընթերցեցի՞ք նյութը, ապա թողեք մեկնաբանություն, ինձ համար կարևոր է ձեր կարծիքը 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ