Ուղղություններ

Երևան Զիփլայն Էյրլայնս․ Որտեղ ֆանտաստիկան իրականություն է

on
20.06.2019

Տարածաշրջանի ամենաերկար զիփլայնով թռնելու առաջարկ ստացա։ Էքստրիմը, ադրենալինն ու սուր զգացողությունները փաստորեն իմ կյանքում պակասում էին։ Իրականում չեմ կարող նկարագրել, թե որքան եմ վախենում բարձրությունից։

Երկու թռիչքուղիները միասին 1,5 կիլոմետր են, ավելին միակն է աշխարհում, որ կամրջի տակով է անցնում։

Ոչինչ չեմ զգում, միայն բարձրություն։  Թռիչքի ընթացքում հոգեվիճակս հասցրեց 4 եղանակների միջով անցնել։ Դավթաշենի կամուրջը հաղթահարված է, կուշտ օդ շնչելու ժամանակն էր, սակայն ընթացքում արագությունը դանդաղեց, իսկ  ժամանակն էլ ինձ հետ միասին կախված մնաց լարից։

Անհանգստանալու ոչինչ չկար, քանի որ այստեղի աշխատակիցները մասնագիտացված են իրենց գործում, և մեկ րոպե հետո զգացի ոտքերիս տակ հողի ամրությունը։ Երևան Զիփլայնը համապատասխանում է  էքստրիմ ատրակցիոնի միջազգային բոլոր չափանիշներին, թե՛ անվտանգությամբ, թե՛ անհրաժեշտ գույքի առկայությամբ։

Նախ մինչ  կթռնեի՝ ծանոթացա  անվտանգության կանոններին,  մասնակացության պայմաններին և համաձայնագիր  ստորագրեցի, քանի որ հակացուցումներ կան։ Խորհորդ չի տրվում օգտվել սիրտանոթային հիվանդություն ունեցող անձանց և մի քանի այլ հիվանդությունների առկայության դեպքում նույնպես։ Իսկ թերթիկի հարցերին սխալ պատասխանելու դեպքում ինքս եմ կրում ողջ պատասխանատվությունը։

Երևան Զիփլայն Էյրլայնսի  հեղինակները Ժիրայր Մուշեղյանը և Միխաիլ Յուրտաևն են։ Վերջինիս առաջարկն էր ստեղծել զիփլայն, որը կամուրջի տակով կանցնի։ Նույն տղան՝ հանդիսանում է  Հայաստանի առաջին զիփլայնի մտքի համահեղինակը։ Ժիրայրը հիշում է, որ երբ պատրաստվում էին կառուցել զիփլայն, մի շարք խնդիրների առջև կանգնեցին։ Հայաստանում բացակայում էր ոլորտի մասնագետը, ով կառուցման հստակ հաշվարկ կներկայացներ։ Մի շարք միջազգային դասընթացներին  մասկացելը օգնեց, որպեսզի այսօր Հայաստանը աշխարհին ներկայանա մի ատրակցիոնով, որն իր տեսակի մեջ եզակի է և մեծ հավանականությամբ Գինեսի ռեկորդների գրքում կգրանցվի։

Երևանի Զիփլայնը տարիքային սահմանփակումներ չունի, այստեղ ամենափոքր հաճախորդը եղել է մեկ տարեկան 2 ամսեկան երեխա, իսկ ամենատարեցը՝ 85 տարեկան տղամարդ։

Այսօր արդեն հասանելի են «Վիրտուալ իրականություն» տեխնոլոգիաների վրա հիմնված թռիչքները։  Հիմնադիրները հասկացան, որ մի քանի թռիչքից հետո նորույթ է պետք և լավագույն լուծումը վիրտուալ իրականությունն էր։  

Շնորհիվ Երևան Զիփլայն Էյրլայնսի՝ վիրտուալ իրականությունը դադարել է ֆանտաստիկ երազ լինել և ցանկացած մարդ կարող է սուզվել թվային պատրանքի հետաքրքիր աշխարհ։

Իսկ եթե արդեն ունեք այդ փորձը, կիսվեք մեկնաբանություններում։

Լուսանկարները՝ Արթուր Ստեփանյանի

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: