Ուղղություններ

Ավան Շուշի Պլազա․Բարեկամական և ջերմ մթնոլորտ

on
14.06.2019

Շուշի քաղաքը  յուրատեսակ թանգարան է կենդանի պատմության և պատմամշակութային հուշարձանների։ Քաղաքը բացահայտելու համար պետք է քաղաքում գիշերել,  որպեսզի զգաք Շուշիի ողջ զորությունը և դիմադրողականությունը։ Ինչպես ինքս արեցի։

Ավան Շուշի Պլազա հյուրանոցն անհնարին է չնկատել և շփոթել մեկ այլ հյուրանոցի հետ, ինչո՞ւ, որովհետև տեղի միակ բարձրահարկ շինությունն է, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում և շատ մոտ  է այնպիսի պատմական արժեք ներկայացնող շենքերի, ինչպիսիք են՝ Կանաչ և Ղազանչեցոց եկեղեցիները, Նաթավանի պալատը, պատմական արևելյան շուկան, Շուշիի բերդը և պարսկական մզկիթը:

Հյուրանոցի ռեստորանում կարող եք ճաշակել բազմաթիվ համեղ ճաշատեսակներ, իսկ լոբբի բարում ՝ Ձեր ընկերների հետ անցկացնել հաճելի ժամանց և համտեսել զանազան խմիչքներ: Ի դեպ, հյուրանոցը կոնֆերանս սրահ էլ ունի, գործնական հանդիպումների և քննարկումների համար համապատասխան տարբերակ է։

Հունիս-օգոստոս ամիսներին այստեղ  տրամադրությունը ստեղծագործական է։ Հյուրանոցում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ասմունքի համահայկական փառատոն՝  տարբեր խորագրերով։ Ասմուքնի փառատոնը միակ միջոցառումը չէ, այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ նվիրված ուսուցիչների տոնին, Ամանորին, կանանց միջազգային տոնին:

Հյուրանոցը աչքի է ընկնում տարբեր  բարեգործական ծրագրերով ևս։ Ավան Շուշի Պլազայում են  մնացել նաև «Կյանք ու կռիվ»հեռուստասերիալի անձնակազմը:

Համեղ նախաճաշից հետո պետք էր մեկնել, սակայն հասցրեցի նաև թերթել հյուրերի գրառումների համար նախատեսված  գրքույկը, որտեղ ամենաշատ գրառումներն ունեին այսպիսի բովանդակություն․ «Շնորհակալություն բարձրակարգ սպասարկման, հարմարավետ և ժամանակակից սենյակի, անձնակազմի ՝ 24 ժամ աջակցելու պատրաստակամության ու Շուշիի պատիվը բարձր պահելու համար»։

Արդեն կիսվել եմ ձեզ հետ Շուշիում իմ տեսած մի քանի հասցեներով, ժամանակն է այցելել ու զգալ քաղաքի հաղթական շունչը։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: