Բացահայտենք

«Առեղծվածային» դեղին տերև․ Ո՞վ է նկարում այն

on
21.12.2018

Մեզնից շատերն արդեն նկատել են երևանյան շենքերի պատերի վրա հայտնված  դեղին տերևները, շատերը՝ նկարվել են տերևի հետ, իսկ շատերն էլ նկարել և կիսվել սոցիալական ցանցում։ Ու որքան շատ են մարդիկ նկատում դեղին տերևին, այդքան էլ հարցերն են ավելանում։ Ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ և որտե՞ղ։

Ո՞վ է նկարում դեղին տերևը

Նկարիչ Կոստյա Ավգուստը ծնվել է Մոսկվայում։ Երկար տարիներ  գրաֆիտիով է զբաղվում, ինչպես ինքն է ասում ծնողների հետ Եվրոպա մեկնելուց  հետո միայն սկսեց հետաքրքրվել արվեստի այս տեսակով։ 

«Ներկայություն տարածության մեջ» այսպես է կոչվում երիատասարդ արվեստագետի  ստեղծած սեփական արվեստի ուղղությունը։ Տերևներն էլ  այդ արվեստի մասն են կազմում, ու ինչպես նա է ասում դրանք  առանձին պատկերներ չեն, այլ ահռելի աշխատանքի մասնիկներ։ Տերևների միջոցով էլ փորձում է այդ զգացողությունը փոխանցել այն մարդկանց, ովքեր նկատել են դեղին տերևին։

Հոկտեմբեր ամսին, մեկ շաբաթով Հայաստան ժամանած Կոստյա Ավգուստին Հայաստանի բնությունն է շատ դուր եկել,  հատկապես Սևանա լիճ տանող ճանապարհը։ Ճիշտ է հայերի հետ քիչ է շփվել, սակայն ըստ նրա մենք պարզ ենք, նրան դուր է եկել մեր  շփվելու թեթևութունը և օգնելու պատրաստակամությունը։

 «Հայաստանում  տարբեր վայրերում եմ  տերև նկարել, Երևանի կենտրոնում, Ջերմուկում, Սևանում։ Վարձակալած ավտոմեքենայով էի  շրջում։ Ճանապարհին էլ, գեղեցիկ վայրերում կանգնում էի և նկարում։ Հասել ենք մինչև ամենաերկար ճոպանողու մոտ, սակայն  մարախլապատ եղանակի պատճառով այն չէր աշխատում։ Տերև նկարելու համար մի անգամ բարձրացել եմ շենքի կտուր և մետրոյի այն կայարանում եմ եղել, որը փողոցով է անցնում» ,-խոստովանել է նկարիչը։ Իսկ թե ինչո՞ւ գալ Հայաստան, այս հարցն էլ ունեցավ հետևյալ պատասխանը.- «Տուֆից շենքեր, համեղ սնունդ և  լեռնային բնապատկերներ՝ այս ամենի համար»։

Ինչո՞ւ տերև․

Կոստյա Ավգուստը պատմում է, որ նկարել սկսել է դասական գրաֆիտիից, սակայն նկատել էր, որ  նկարներին միայն գրաֆիտի անողներն են ուշադրություն դարձնում։ Այդ ժամանակ էլ որոշեց մի այնպիսի բան նկարել, որին նաև ուշադրություն կդարձնեն  բոլորը։

«Փորձել եմ շատ տարբեր լոգոներ, թռչուններ, գայլեր, խխունջներ, բայց դա այն չէր, ինչ ցանկանում էի տեսնել։ Եվ ահա գարնանը, տրամվայի մեջ նստած անցնում եմ  այգու միջով, ծառերի ճյուղերին նկատեցի փոքր տերևներ։ Մտածեցի, որ Ավգուստ կեղծանվան հետ՝ կատարյալ է։ Մի քանի տարբերակներ փորձելուց հետո, կանգ առա այն ձևի վրա, որն արդեն տեսնում եք պատերին»։


Ավգուստն առաջին տերևը  նկարել է 2005 թվականին, Դոնի Ռոստով  քաղաքում, գործածումից դուրս եկած գնացքի վրա։ Թե մինչ օրս  քանի տերև է նկարել դժվարանում է պատասխանել։«Շատերը  ինքնուրույն փորձում են հասկանալ տերևի իմաստը։ Կար մի ժամանակ, երբ  տարբեր պատմություններ էի մտածում տերևի շուրջ։ Սակայն այն ոչինչ չի նշանակում և չի խորհրդանշում, ընդամենը իմ լոգոն է»։

Ըստ նկարչի, տերևն  իր տեսակով պարզ է, հեշտ ճանաչելի  և ուշադրություն գրավող: Մռայլ և աղտոտված պատերի ֆոնի՝ն տերևը  մեծ համակրանք է առաջացնում տեսնողի մոտ։

«Տերևներ նկարելը երկրի վրա ներկա գտնվելու միջոց է։ Մի տերևը իրենով ոչինչ չի նշանակում, սակայն բոլորը միասին կազմում են «Ներկայություն տարածության մեջ» –, եզրափակում է նկարիչը։

Եթե նկատել և նկարել եք տերևը, ապա կիսվեք մեկնաբանություններում 🙂

Լուսնկարիչներ՝ Նինա Շահվերդյան, Արման Կարախանյան

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: