Բացահայտենք«Արևի» հյուրանոց․ Արևային ջերմություն անկախ եղանակից

«Արևի» հյուրանոց․ Արևային ջերմություն անկախ եղանակից

Եղեգնաձոր չհասած թեքվում եք ձախ՝ Վարդենյանց լեռնանցք, շարունակում ճանապարհը մինչև Շատին Գյուղի խաչմերուկ։ Այնտեղից  էլ թեքվում եք Եղեգիսի կիրճ և հասնում ներկայիս Եղեգիս գյուղ։ Այստեղ կանգնած էլ հասկանում ես, որ մարդու և բնության միջև կապը չպետք է ընդատվի,  քանի որ միայն այդ ժամանակ կարելի է երջանիկ լինել։ Դե հայկական բնությունն էլ օժտված է անսպառ առեղծվածային և դրական էներգիայով, գտնվելով «Արևի» հյուրանոցի տարածքում ևս մեկ անգամ համոզվեցի դրանում։

Բեռնարկղ հյուրանոցն  ի սկզբանե ստեղծվել է տարբերվելու համար, բացառիկ գաղափարի հիմքում  ընկած է մարդկային ջերմությունը կամ երկրորդ տուն, նրանց համար,ովքեր սեփական տանից հեռու են։

Հյուրանոցի տեղի ընտրությունը բավականին երկար է տևել,  աշխատանքային այցով հաճախակի այցելությունները ընտրությունը  կանգնեցրել են այս վայրի վրա, անկեղծանում է հյուրանոցի հիմնադիր-ղեկավարը։ Ի դեպ,  Եղեգիս գյուղն ամառային և ձմեռային արկածային զբոսաշրջության մեծ ներուժ ունի։ Զարմանալի կթվա,սակայն հյուրանոցում ժամանցի ոչ մի տեսակ չկա, ինչո՞ւ պատասխանը հետևյլան էր, տեղանքն  առատ է բնությամբ, լեռներով, անտառներով, վայրի կենդանիներով, դրանի՞ց էլ լավ ժամանց։ Այստեղ շատ հաճախակի կարելի է առջևի սարի վրա տեսնել բեզոարյան այծերի, ինչպես այսօր, իսկ բախտավորները նաև «կհանդիպեն» արջին՝ քոթոթների հետ։

Հյուրանոցում  մատուցվող սնունդը տեղաբնակների պատրաստածն է։ Համեղ և առողջարար սնունդ, ինչն  էլ մատուցվում է հայկական գինու մեծ տեսականիով։

Երեկոն էլ ավելի կգունավորի մուտքի մոտ տեղադրված 120 տարեկան  դաշնամուրը։ Երաժշտասերները կարող են մոտենալ և նվագել մտքին եկած առաջին իսկ ստեղծագործությունը, ի դեպ դաշնամուրն ունի հետաքրքիր պատմություն, չմոռանաք հարցնել 🙂

Հյուրանոցի տաք ջրի պաշարը ստացվում է արևային վահանակների օգնությամբ։ Շուտով ողջ հյուրանոցը կանցնի  այդ ռեժիմին։ Մուտքի առաստաղի քարերին էլ ուշադրություն կդարձնեք, կտեսնեք տուֆի բոլոր երանգները, սա էլ է մտածված քայլ։Արևիի  տարածքը նախկինում  թեք լանջ է եղել, որտեղ  ինչպես բոլորն էին վստահ,շինարարական աշխատանքներ սկսելն անհնարին էր։ Սակայն այսօր Արևին հոգատարությամբ է ընդունում յուրաքանչյուր հյուրի։ Այն հիանալի վայր է ոչ միայն ձեր հանգիստն անցկացնելու,  այլև գեղեցիկ լուսանկարներ անելու համար ։)

Կպահանջվի մի քանի րոպե, որպեսզի շրջեք հյուրանոցում, երբ բարձրանաք երրորդ հարկ, մի շատ հետաքրքիր գրադարանի կհանդիպեք,  և եթե ձեզ հետ ունեք գիրք այնպայման նվիրեք հյուրանոցին, քանի որ մյուս գրքերը նույնպես նվերներ են։

Եվ եթե հանդիպեք հյուրանոցի հիմնադիր-ղեկավար Գևորգին, ապա միանշանակ  ձեր հանգիստը կարելի է համարել ստացված։ Երեկոյան մի բաժակ գինի, մտերմիկ մթնոլորտ, աստղազարդ երկինք, տաք բրդյա ծածկոց ու կենդանի դասական երաժշտություն։

Ձեզ մնում է առավոտյան արթնանալ այս կախարդական վայրում, մի գավաթ սուրճն էլ վայելել այս տեսարանում։ Հավատացեք, տեղի գեղեցկությունը տեսնելու համար արժի կտրել-անցնել նույնիսկ հազարավոր կիլոմետրեր։

Գլխավոր լուսանկարը՝ Ֆրեդերիկ Մելիքյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ