Ուղղություններ

10 կետ․ Ի՞նչ պետք է անել Վորոնեժում

on
25.10.2018

Մոռանում ենք Իսպանիայի կրքոտ ֆլամենկոն ու վառ գիշերային կյանքը, արևոտ լողափերով ու տաք ծովերով երկրները… Եգիպտոսը, որտեղ գտնվում է աշխարհի յոթ հրաշալիքներից միակ պահպանվածը՝ Քեոփսի բուրգը… Չեխիան՝ ողջ աշխարհում հայտնի գարեջրերով ու գնում ենք Վորոնեժ:

Забываем про испанское страстное фламенко и яркую ночную жизнь, солнечные пляжи и теплые морские вечера. Египет, где находится пирамида Хеопса – единственное сохраненное до наших из семи чудес света. Чехию, известную на весь мир чешским пивом, и направимся в Воронеж.

Կփորձեմ 10 կետով ներկայացնել  վորոնեժյան իմ արկածները․

Попробую уложить в 10-ти пунктах свои Воронежские приключения:

1․ Մասնակցեցի Վորոնեժի միջազգային օդանավակայանի ամենամյա բաց դռների օրվան։Մեծ տոնակատարություն, որն ուղղորդվում է տարատեսակ միջոցառոմներով։ Այցելուներին ողջունեցին  դրոշներով զարդարված իջնող օդապարիկները, իսկ հետո սկսվեց ավիաշոուն։ Տարատեսակ օդային հնարքներ, որոնք անտարբեր չթողեցին ոչ մի մասնակցի։

Поучаствовала в ежегодном дне открытых дверей международного аэропорта Воронежа. Большое празднество с огромным количеством мероприятий. Посетителей поприветствовали приземляющиеся воздушные шары с флагами, а после началось авиашоу. Различные воздушные трюки, не оставившие равнодушными ни одного участника․

Օդանավակայանին հատուկ սարքավորումների շքերթ, ինքնաթիռում իրականացվող էքսկուրս, որի  հերթն այնքան երկար էր, որ մի պահ թվաց, թե Մոնա Լիզայի դիմանկարն են այնտեղ ցուցադրում։

Парад авиационной техники, экскурсия в реальный самолет, очередь которой была настолько длинной, что на мгновение мне показалось, там представлен портрет Мона Лизы.  

Ժամանցը շարունակվում էր օդանավակայանի  հարակից տարածքներում՝ handmade սեղանիկներ, հուշանվերներ, քաղցր բամբակ, ծաղրանկար ունենալու հնարավորություն և ավիաշուկա ներկայացնող ընկերությունների տաղավարներ։

Мероприятие также проходило по всей территории аэропорта, лавки с handmade товарами, сувенирами, сладкой ватой, возможностью получения юмористического шаржа на себя и представители ведущих компаний авиарынка.

2․ Լուսանկարվեցի   «Կատուն Լիզյուկով փողոցից» հայտնի մուլտֆիլմի հուշարձանի մոտ։ Վորոնեժի Լիզյուկով փողոցում  ապրում է Վասիլի անունով մի կատու, ով անընդհատ փաղչում է շներից։ Կատվի երազանքն է վերածվել մի գազանի, ումից կվախենան բոլորը և այս հարցում նրան օգնում է  ագռավը։ Վասյան գետաձիու տեսքով հայտնվում է Աֆրիկայում․․․ Ի դեպ Վորոնեժում ամենուրեք վաճառվում են այդ մուլտֆիլմի հերոսների կերպարներով հուշանվերներ։

Сфотографировалась с памятником котенок с улицы Лизюкова. В Воронеже на улице Лизюкова живет котенок по имени Василий, вечно убегающий от собак.  Мечтой котенка – стать животным, которого будут бояться все. В этом вопросе ему помогает ворона. Вася перевоплощается в гиппопотама и оказывается в Африке…

Кстати, в Воронеже везде продаются сувениры с героями мультфильма.

3.Նստեցի   № 0001 բուժիչ աթոռին։ Նստելուն պես դեմքիդ ժպիտ կառաջանա, իսկ եթե հավատանք լեգենդին, ապա  աթոռը բուժում է մարդկային ագահությունը։

Посидела на лечебном стульчике № 0001. Садясь на него, непроизвольно расплываешься в улыбке, а если верить легенде, стульчик лечит человеческую жадность.

4.Այցելեցի նավ-թանգարան։  Վորոնեժում հայտնվելուն պես, ով կհանդիպի ճանապարհին, անպայման խորհուրդ կտա այցելել այս վայրը։ Նավի ներսում կհանդիպեք ցար Պետրոսին։  

Посетила корабль-музей. В Воронеже каждый встретившийся на пути человек, посоветует Вам посетить этот музей. Внутри, Вас встретит Петр 1.

Կտեսնեք ցուցադրության համար նախատեսված  773 նմուշ՝ ներկայացված XVIII-րդ դարի նավաստիների կյանքից։ Դիմանկարներ,  մետաղադրամներ, սպասքի պարագաներ, նույն դարաշրջանի հագուստներ, որոնք   հիմնականում բնօրինակների պատճեներն են։

Увидите 773 предмета из жизни моряков 18 века, выставленные в музее. Портреты, металлические деньги, одежда того времени и различная кухонная утварь, в основном, копии оригиналов.

5․ Երգեցի ռուս բաբուլյաների հետ։ Ճանապարհորդության ամենահիշարժան  հատվածը Բոլշայա Պրիվալովկա գյուղ այցելությունն էր։ Ռուս տատիկներ, ազգային  հագուստ, ակորդեոն, ռուսական կարկանդակներ։

Попела с русскими бабушками. Самой яркой частью путешествия было посещение деревни Большая Приваловка. Русские бабушки, национальная одежда, русские пирожки.

Աղ ու հացին փոխարինող վարդագույն խմիչք, որն ըստ իս՝ սիրո սպեղանի էր, որի մեկ բաժակը  ստիպեց պարել և երգել ռուսական ազգային երգեր, իսկ երկրորդը՝ դրդեց սովորեցնել հայկական երգեր և պարեր։

Розовый напиток, заменяющий хлеб с солью, который по мне был ничем иным как эликсиром любви, выпив один бокал которого я понеслась в пляс и пение русских народных песен, а после второго – начала обучать армянским песням и танцам.

6․Ճանապարհորդության տպավորիչ  հատվածներից մեկն էլ Վորոնեժ գետում նավարկելն էր։Поплавала в реке Воронеж. Яркое воспоминание моего путешествия. 

Ամենուրեք ջրաշուշաններ, դրախտային գեղեցկություն, 2 ժամ նավարկութուն, անսահմանափակ դրական լիցքեր։

 Вокруг кувшинки, райская красота, двухчасовая прогулка и море позитивных эмоций.

7․ Իմացա, որ ռուս արձակագիր, բանաստեղծ Իվան Բունինը ծնվել է Վորոնեժում։ Ճիշտ է  ընդամենը 2,5 տարի է այստեղ ապրել, սակայն դա չի խանգարում, որպեսզի տեղաբնակները հիշատակեն նրա անունը։ Ռուս գրողներից առաջինն է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի, սակայն ինչպես վորոնեժցիներն են ասում, քաղաքը  տաղանդավոր մարդկանց է ծնել, քանի որ Վորոնեժի պատմության մեջ կան Նոբելյան 3 մրցանակակիրներ։

Узнала, что русский писатель Иван Алексеевич Бунин родился в Воронеже. И хотя он прожил здесь всего 2.5 года, это не мешает местным жителям упоминать его имя. Первый русский писатель, удостоенный Нобелевской премии, как говорят воронежцы, земля породила героев, так как в истории Воронежа три лауреата Нобелевской премии.

8․ Օլդենբուրգների պալատ։ 1883 թվականից  ի վեր այս պալատը կանգուն է, իհարկե ժամանակի ընթացքում որոշակի հատվածներ քանդվել են, իսկ որոշները՝ վերականգնվել։

Дворец Ольденбургских. Дворец стоит с 1883 года, конечно некоторые его части полностью разрушились со временем, но некоторые были восстановлены.

Պարզվում է, պալատի բնակիչները Ռուսաստանի քաղցրավենիքի առաջին գործարանի հիմնադիրներն են եղել։ Հետաքրիրն այն էր, որ այն ժամանակի համար վաճառքի հատուկ գործիքներ էին կիրառում։ Կանանց համար նախատեսված  կոնֆետները նորաձևության թեմատիկ փաթեթավորում ունեին,, տղամարդկանցը՝ որսի, երեխաներինը՝ մանկական:Քանի որ կոնֆետների փաթեթավորումները չէին կրկնվում՝ թղթերը շատ արագ հավաքածուի էին  վերածվում։

Оказывается, жителями дворца были основатели первого кондитерского завода России. Самое интересное то,  что в то время для продажи использовали особые инструменты. Конфеты для женщин были в тематической обертке, мужские – в охотничьей, а для детей были особенные детские обертки,  а так как бумажные обертки не повторялись, то их совсем скоро начали коллекционировать.

9․ Օդանավակայանից իջնելուն պես, եթե հարցնես ի՞նչ  պետք է փորձել այս երեք անուները կլսեք՝ տեղական գարեջուր, մեղր և երշիկ։

Попробовала местное пиво, колбасу и мед. Только приземлившись и спросив, что именно нужно попробовать в Воронеже, услышите именно эти три наименования.

10․ Գնումներ կատարեցի։ Իսկ եթե  ինձ հարցնեն, թե ինչո”ւ է պետք այցելել Վորոնեժ,  ապա առաջին միտքը, որ կգա դա տեղանքի մատչելիությունն է։ Այստեղ ամեն ինչն է մատչելի՝ սնուդը, ժամանցը, ապրուստը։

Прикупилась. Если меня спросят зачем лететь в Воронеж, то первое, что придет ко мне в голову – это расценки. Здесь все доступно – еда, досуг, жилье.

Եվ այսպես, եթե հետաքրքրեց Վորոնեժը, այցելում եք Արեմնիա ավիաընկերության  գրասենյակ։ Դեպի Վորոնեժ շաբաթական երկու թռիչք է իրականացվում։ Ընտրում եք ձեզ հարմար օր և գնում Վորոնեժ՝ արկածների հետևից։

Eсли Воронеж Вас заинтересовал, посетите офис авиакомпании  «Армения» . Перелеты осуществляются два раза в неделю. Выбираешь удобный для себя день и летишь в Воронеж за своими приключениями.

 

Թարգմանիչ՝ Աիդա Արամի

Լուսանկարիչ՝ Վաղինակ Ղազարյան

Текст перевела Аида Арами

Фотограф Вагинак Газарян

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: