Բացահայտենք

Թե ինչպես 21–ամյա անգլիացին 9 ժամում հաղթահարեց Արագածի 4 գագաթները

on
14.10.2018

Ծանոթացեք, ինքը Վալ Իսմաիլին է Լոնդոնից, ով 4 ամսով ժամանել էր Հայաստան, որից 5 շաբաթը  անց է կացրել Դիլիջանում, որտեղ օգնում էր  կառուցել Հայաստանում առաջին լեռնագնացային արահետը: Լեռնագնացությունն ապագա ինժիների  սիրելի հոբբին է։   Հայաստանում գտնվելու ընթացքում Վալը  9 ժամում  մագլցել է Արագածի 4 գագաթները, որից հետո 8 շաբաթվա  ընթացքում  հարավից հասել է մինչև Բաթում։

 

Նրան հանդիպեցի  մեկնումից մեկ օր առաջ՝ շատ քիչ ժամանակով։ Նա շտապում էր  Կասկադ բարձրանալ և  ևս մեկ անգամ հորիզոնում բացվող  բնապատկերով հիանալ։ Ու նա սկսեց պատմել․

«Հայաստանով դեպի Վրաստան՝ Տրանսկովկասյան արահետով կատարած իմ ճամփորդությունը մյուս ճամփորդություններից  ամենահաճելին էր, իսկ ես հավատացեք  ճամփորդել եմ ողջ Անգլիայով, Ալբանիայով, Կոսովոյով ու անգամ Խորվաթիայով։ Հայերը տարբերվում են իրենց հյուրընկալությամբ և ջերմ ընդունելությամբ»։

Վալը  նաև պատմեց, որ  քայլելով անցել է ամբողջ Հայաստանը, արշավը սկսել է Մեղրիից, այնուհետև  քայլելով անցել է  Տաթևը, Սիսիանը, հասել  է Արտավան, Նորավանք, որտեղ ինչպես ինքը  ասաց գերագույն   ըմպելիք  գինին համտեսել,  որից հետո Գեղամա լեռներով  հասել Դիլիջան։

«Ես առաջին մարդն եմ, ով 1500 կիլոմետր երկարություն ունեցող Տրանսկովկասյան արահետն անցել եմ ոտքով, օրական  շուրջ 30 կիլոմետր  ճանապարհ էի անցնում, իսկ երբ մենակ էի ինձ զգում սարերում գտնվող հովիվներին էի միանում, հենց իրենք էլ  ինձ հայերեն բառեր են սովորեցրել»,-կիսվեց Վալը։

Այն հարցին, թե  ինչպես է որոշել հաղթահարել Արագած լեռը, նա պատասխանեց, որ մինչև Հայաստան գալն էր այդ որոշումը կայացրել։ Ունի շատ հայ ընկերներ,  ովքեր պատմել էին, թե ինչպիսի  հիանալի տեսարաններ են բացվում այդ գագաթներից և, ինչպես  ինքը կիսվեց, աննկարագրելի  մի զգացում է ապրել, երբ մեկ օրում ականատես է եղել եղանակային  կտրուկ փոփոխությունների։

«Սա իմ առաջին այցն էր Հայաստան, բայց  ոչ վերջինը: Մյուս տարի ևս կգամ,  բայց այդ ժամանակ արդեն մեծ խմբով։ Հայաստանից շատ հետաքրքիր  դրվագներ եմ հետս Լոնդոն  տանում։ Չեմ կարող անտարբեր անցնել հայկական սնունդի կողքով,  այստեղ նույնիսկ բանջերեղենն ու մրգերն են յուրահատուկ համով օժտված։   Մածունն ու լավաշն  իմ թոփ սննդամթերքներն են, առաջին անգամ  այդ սննդամթերքներն ինձ հյուրասիրել են սարերում բնակվող հովիվները, ցավոք չեմ կարող ինձ հետ վերցնել և այդքան ճանապարհ հետս տանել»։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: