Տեսնելիք և անելիք

Տապաստան․ Մի բաժակ գինի և շատ ջերմություն

on
26.09.2018

Սարյան փողոցում միշտ «գինոտ» տրամադրություն է, և բնական է, որ այստեղով քայլելիս, ցանկություն է առաջանում «գինոտվել»։ Նկատած կլինենք, որ կա մի վայր, որն իր ձևաչափով և մթնոլորտով տարբերվում է մյուսներից։ Այո՛, խոսքը հենց Տապաստանի մասին է։ Մի վայր, որտեղ հյուրին սիրում են այնպիսին, ինչպիսին, որ կա։ Ընդունում են այնպիսին, ինչպիսին հավատացեք սեփական հարազատը պատրաստ չէ ընդունել։ Այստեղ դու՝ դու ես, առանց որևէ ձևականությունների և թատրոնների։

Եթե կյանքով լեցուն եք, նրանք երջանիկ են ձեզ համար։Եթե վատ տրամադրություն ունեք, նրանք ձեր կողքին են։Եթե քաղցած եք, նրանք ձեզ կկերակրեն։Սիրո՞ւմ եք գինի, ուրեմն ճիշտ վայրում եք։ Ցանկանում եք մեկուսանալ և աշխատել, նրանք այս հարցում էլ են պատրաստակամ։

Տապաստան այցելելու համար շատ պատճառներ կան, սակայն առանձնացրել եմ մի քանիսը․

  • Տապաստանում բոլոր ուտեստները բաղկացած են տապասներից, կարծում եմ պարզ է, որ խոսքը իսպանական խոհանոցային կոնցեպտի մասին է, տարբեր,սակայն, միմյանց լրացնող փոքր չափսերից բաղկացած պատառներ, որոնք ամենասոված հյուրին էլ կկշտացնեն։

  • Այստեղ մատուցվող ուտեստները համեղ են, ճաշակին համապատասխան մի բան կգտնեք,

  • Տապաստանում կարող եք գտնել ավելի քան 800 տեսակի գինի, ինչը մեր օրերում բացառիկ երևույթ է։

  • Եվ՛ ներսում, և՛ դրսում գտնվող հաճախորդները հիշեցնում են մի մեծ աղմկոտ հայկական ընտանիք։

  • Ճիշտ ընտրված երաժշտություն, եթե անգամ ձեր սիրելի ոճն էլ չէ, ապա միևնույն է չեք կարող ժխտել, որ լավն է։

  • Եվ վերջում կարող եմ ուղղակի ավելացնել, որ Տապաստան այցելելու կարևորագույն պատճառներից մեկը, հենց աշխատակազմն է՝ հյուրընկալ, բարեհամբյուր, համբերատար ու սիրով։

Դե ինչ, կհանդիպենք Տապաստանում։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: