Տեսնելիք և անելիք

Ռաֆթինգ՝ իրական ադրենալին

on
24.09.2018

․․․․այն մտքի հետ, որ այլևս Սարոն չկա, Անուշն իրեն նետում  է Դեբետ գետը։ Ծերուկ Դեբեդը սըգում էր մենակ խավար անդընդում։ Սըգվոր գետը՝ Ծեր Դեբեդը, Սիրտը քըրքըրած, Ջուրը փըրփըրած, Քարոտ ափին, Լեռ քարափին, Դեռ ծեծում է,  Հեծեծում է․․․

Նյութս  բնավ Հովհաննես Թումանյանի Անուշ պոեմի վերլուծություն  չէ, այլ Ռաֆթինգի մասին է,  որը տեղի է ունենում  Դեբեդ գետում  🙂

Փնտրում էի արկածներ, ադրենալին և աննկարագրելի հիշողություններ։ Ուղղությունս Լոռու   մարզն էր։ Ռաֆթինգելու էի Դեբեդում, երկարությունը 12 կմ, տևողությունը 1 ժամ 20 րոպե։ Արժեքը 12000 դրամ,  որի մեջ ներառված էր գույքի տրամադրումը, փորձառու հրահանգավորողներ և ապահովագրություն։ Rafting in Armenia-ն  ամեն ինչի մասին նախապես հոգ է տանում, կարող եք չանհանգստանալ։

Փրկարարական բաճկոնը հագիս է։ Ճիշտ է, սեքսուալության ոչ մի կաթիլ, փոխարենը անվտանգ և ապահով 🙂 Մինչ ռաֆթինգի երթուղով անցնելը հրահանգավորողը մանրամասն ներկայացրեց ռաֆթինգելու և  անվտանգության կանոնները, պարզվեց, որ ինչ էլ կատարվի նավի վրա գտնվելու ընթացքում չենք մոռանում ամուր պահել թիերը։ Նրանք միակ բանն են, որ կփրկեն մեզ, երբ գետում հայտնվենք։

․․․․Դուրս եկանք գետ։ Թիավարում ենք առաջ, տեղ-տեղ ալիքներն այնպիսին էին, որ հրամանի դեպքում թիավարում էին միայն աջ կամ ձախ կողմի նստածները։

Ավել բան չեմ գրի, որպեսզի հետո ինքներդ պատմեք ձեր ապրած զգացողությունների մասին։ Միայն մի բան կասեմ։ Յուրաքանչյուրիս հետ պատահել է այնպես, որ հայտնվել ենք այնպիսի իրավիճակներում և շատ արագ պետք է կայացնել ճիշտ որոշում, սխալվելու իրավունք չունենք՝ կենթարկվենք ձախողման։ Հասկացա, որ ջրի հետ մրցակցել հնարավոր չէ, պետք է հաշվի նստել և ենթարկվել իրեն, ու միայն այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

1 ժամ 20 րոպեն մի ակնթարթ տևեց։ Կյանքում մեկ անգամ պետք է ռաֆտինգել, ինչու՞, որովհետև շատ կարճ ժամանկում կստանաս անհավատալի, բազմատեսակ էմոցիաներ, գետի երկայնքով հնարավոր է տեսնել բնության գեղատեսիլ անկյունները, կհասկանաս ֆիզիկական պատրաստվածությանդ աստիճանը և ուղղակի կվայելես բնության հետ շփումը։

Հա, մոռացա, անպայման ձեզ հետ վերցրեք փոխնորդ հագուստ։ Աղջիկնե՜ր,  ռաֆթինգը makeup չի սիրում։

 

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: