Բացահայտենք

Мust read գրքեր Request a Book-ից

on
14.09.2018

Request a Book գրքասերների էջը հետաքրքիր միտում է մշակել։  Շատերն իրենց առավոտյան սուրճն այս էջի հետ են սկսում, գրքերի մասին կարդալով ու քննարկումներով։Այսօր,  առավոտյան մեկ գավաթ սուրճի «քաղցրավենիքը» դարձել է հագեցած բովանդակությամբ գիրքը։  Եվ, եթե տարիներ առաջ ընթերցասերների քանակի խնդիր կար, և գրեթե ոչինչ նվիրված գրականությանը,  ապա այսօր պատկերն այլ է, կան էջեր, գրքերին նվիրված միջոցառումներ, գրքային զանազան հադիպումներ։ Request a Book-ը  կարողացավ իր տեսակի մեջ  նոր ավանդույթ ձևավորել՝ գրքասերները միմյանց գտնում եմ անկախ ժամանակից, անկախ գտնվելու վայրից և անկախ տարիքային տարբերություններից։ Ավանեսյան Հերմինեն  այս էջի հեղինակ է, ով համբերատար, սակայն հստակ քայլերով կարողացավ  ստեղծել մի անկյուն, որտեղ միշտ լավ է, ուրախ, խելացի, ու բազմաժանր։

Գրքի նախընտրելի ժանր — Բոլոր ժանրերն են  հոգեհարազատ, սակայն կառանձնացնեմ մասնավորապես էպիկական ստեղծագործությունները, որում պատմում են հերոսների ու իրադարձությունների մասին, իսկ ճապոնացի գրողների շնորհիվ էլ ինձ համար մոգական ռեալիզմ ժանրն եմ բացահայտել, որտեղ ամենափոքր մանրուքն   էլ նկարագրվում է միստիկ կերպով:

էջի մտահղացումը- 2015 թվականից Request a Book-ը հանդես է գալիս  որպես առցանց գրախանութ, և ի ուրախություն ինձ էջը գնահատվեց գրքամոլների  շրջանակներում:

Էջի նպատակը — Ներկայացնում եմ մասնավորապես ռուսալեզու գրականություն, նպատակը հետևյալն է՝  միասին բացահայտել վերջերս հրատարակված կամ վերահրատարակված բոլոր ժամանակների լավագույն գրքերն արդեն իմ մեկնաբանությամբ։

Խորհուրդ ընթերսասերին— Խորհուրդ որպես այդպիսին չեմ տալիս։ Գրքերն եմ բովանդակալից հրամցնում, և ամեն մեկն ըստ իր նախասիրության  որոշում է արժե ընթերցել, թե՞ ոչ։Պետք է խոստովանեմ, որ շաբաթվա կտրվածքով ներկայացված գրքերից միայն 2-ն են համաշխարհային ճանաչման, մյուսներն իմ կարդացածներն են կամ հետաքրքիր տեղեկություն, որի միջոցով փորձում եմ գրավել ընթերցողի ուշադրությունը։

Տպավորիչ  գիրք — Յուրաքանչյուր կարդացած գիրք ինչ-որ բան է փոխում քո մեջ, բայց դա միանգամից չես հասկանում։ Կարդում ես, կարդում հետո զգում, որ աննկատ փոխվում են և՛  մտքերդ, և՛ բառապաշարդ, և՛ հայացքներդ:  Գրքերի մասին խոսելու և ճիշտ ներկայացնելու հարցում  ինձ օգնեց Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը։ Կառանձնացնեմ նաև Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջորանի համար» գիրքը, տպավորիչ էր Կլարիսա Փինկոլա Էստէսի «Գայլերի հետևից վազողը» գիրքը, որը համարվում է կանացի Աստվածաշունչ, որը պետք է օրը մեկ կամ երկու էջ ընթերցել՝ մարսելու համար։

Շատ հետևորդներ,  մեծ պատասխանատվության զգացում—  Շատ մեծ է պատասխանատվությունը, ամեն օր այնպես անես որ կարդան հրապարակումներդ, ուղղակի ինձ ուրախացնում է այն,  որ շատերն իրենց առավոտյան սուրճն իմ հետ են սկսում, գրքերի մասին կարդալով ու քննարկումներով: Ընկերական ամենաջերմ մթնոլորտը մեզ մոտ է:

Հաճախակի գրվող մեկնաբանություններ-  Գրում են, որ էջի շնորհիվ նոր գրքեր են բացահայտել, բողոքներ էլ կան, հիմնականում  անձնական նկար ու գրեթե ոչ մի տեղեկություն չլինելու կապակցությամբ։

Հետևորդներ,որոնցից  սովորում եմ — Իմ գրքասերների մեծամասնությունը վառ անհատականություններ են և շատ հաճախակի   իրենց առաջարկով էլ եմ ներկայացնում ինչ-որ գիրք։

Գրքերը կարող են  մարդ տեսակ ձևավորել— Միգուցե ընթացքում մոռանաս հերոսներին, երկխոսությունները, գրքի  բուն միտքը, սակայն գրքերից հատվածներ կան, որ տեղ են գտնում ենթագիտակցության մեջ։ Լավ և ճիշտ գրքերի հետ ճանաչում ես կյանքի ամենամեծագույն արժեքները,  բնավորության գծեր են ձևավորվում, որը մեր իրականության համար իսկապես անհրաժեշտ է։

2018 թվականի  must read գրքեր

  1. Джон Бойн «Невидимые фурии сердца»
  2. Ричард Руссо «Эмпайр Фоллс»
  3. Դավիդ Սամվելյան «Ռոդենի ձմեռը»
  4. Խալիլ Ջիբրան «Մարգարեն»
  5.  Элизабет Боуэн «Смерть сердца»
  6. Ուլիամ Փոլ Յանգից «Խրճիթը»
  7.  Արմեն Մալխասյան «Լամսարի գեղեցկուհին»
  8. Левон Нес «Фасад»
  9. Էմի Թան «Երջանկության և հաջողության ակումբը»
  10. Кейт Аткинсон «Эмоционутые»

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: