ԲացահայտենքՀայաստանի պատմական հարուստ շերտերը մեկ թանգարանում

Հայաստանի պատմական հարուստ շերտերը մեկ թանգարանում

Այցելելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարան  կտեսնեք Վայոց Ձոր մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր,  ինչպես նաև մի շարք եզակի նմուշներ։ Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։

Ներկայացնում եմ, թե ինչ բաց կթողնեք, եթե լինեք Եղեգնաձորում, սակայն չայցելեք թանգարան.

Չեք իմանա Վայոց Ձորի  ամենախորհդավոր պատմական  Մոզ քաղաքի խորհրդավոր պատմության մասին։  Գտնվելով Մետաքսե ճանապարհի վրա՝ քաղաքն ունեցել է 7-ից 10 հազար բնակչություն, ցավոք, 735 թվականին  երկրաշարժը, իսկ որոշների պնդմաբ հրաբուխը՝ ավերել է այս քաղաքը։ Հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են  այնպիսի գտածոներ, որի միջոցով պարզ է դարձել, որ այն շատ զարգացած քաղաք է եղել։

 

Չեք իմանա, որ Մոզից գտնված խեցեղենը յուրահատուկ է իր սև գույնով, որն էլ ստացել են  յուրահատուկ տեխնիկայի միջոցով։ Սափորների վրայի զարդանախշերը խորհրդանշում են արևը և հետաքրքիրն այն է,  որ այս զարդանախշը հազարամյակներ հետո կենդանի է մնացել մեր մշակույթում՝ այսօր նրան կիրառական արվեստի բոլոր ճյուղերում կարելի է հանդիպել։

 

Չեք իմանա, որ Մոզ քաղաքը  այժմ էլ կարելի է տեսնել Եղեգնաձորից Վայք գնալու ճանապարհի ձախ կողմում։ Ցավոք, այսօր  քաղաքի տեղանքը մեծ դաշտավայր է, իսկ այնտեղից գտնված հարուստ խեցեղենները նրա հարուստ կյանքի մասին են վկայել։

 

Չեք իմանա մեր նախապապերի կրոնական և տիեզերական պատկերացումների մասին։ Սափորների վրա տեղ գտած զարդանախշերը խորհրդանշում են  ջուրը, արևը։ Մասնագետները պնդում են, որ սափորների վրա կլոր օղակները տիեզերական մարմինների մասին պատկերացումներն են։ Կարելի է նաև տեսնել առասպելական թռչունների  և կենդանիների, որոնք նույնպես պատմում են կրոնական հայացքների մասին։

Չեք իմանա Ճոչ Տարի դամբարանադաշտի մասին, որը  նույնպես գտնվում է Եղեգնաձոր քաղաքում, այստեղից կրկին  հայտնաբերվել են բազմաթիվ առարկաներ։ Բազկակալներ, որոնք կրել են  մարտիկներն իրենց բազուկներին և շատ հաճախ խորհրդանշել է այն դիրքը, որը նրանք ունեցել են իրենց տոհմի  և հասարակության մեջ։ Պետք է նշել, որ սրանք նույնպես 2-րդից 1-ին հազարամյակի զարդեր են։

 

Չեք իմանա,  թե ինչո՞ւ են  առհասարակ զարդեր կրել, եթե այսօր կրում են գեղագիտական  պատկերացումներից ելնելով, հնում՝ յուրաքանչյուր զարդ ունեցել է իր դերը, նշանակությունը։ Նույն տեսակի զարդը չէր կարող կրել յուրաքանչյուր մարդ, քանի որ նրանք նույնպես  ցույց են տվել դիրքը և իշխանությունը։ Բնական քարերից և յուրատեսակ մածուցիկ նյութից զարդեր՝ մինչ օրս հնագետները չեն կարողանում պարզել մածուցիկ նյութի բաղադրությունը։

 

Չեք իմանա, որ Վայոց Ձորից են գտել  ամենահայտնի Վանի թագավորության մասին վկայություններ։ Ուրարտական գոտի, շատ նուրբ մոտեցում,այսօր վարպետներին անհասանելի է ստեղծել նման  ձեռագործ աշխատանք։

 

Չեք իմանա Եղեգիսի իշխանական հավաքածուի մասին։ Այն եզակի  է իր տեսակի մեջ, քանի որ գտնվել է ամբողջությամբ, առանց վնասվածքների։ Անոթների այս տեսակը Հայաստանից  Մետաքսե ճանապարհի միջոցով դուրս է բերվել և շատ մեծ համարում է ունեցել աշխարհում։

 

Չեք իմանա, որ Վայոց Ձորն այսօր աշխարհում համարվում է գինեգործական օրրաներից ամենակարևորն ու ամենահինը։ Այստեղ կողք կողքի  ներկայացվում է երեք տարբեր ժամանակաշրջանի գինու համար նախատեսված կուժեր՝ անտիկ ժամանակ, միջնադար և նոր դարաշրջանի 19-20-րդ դար թվագրվող կուժեր։  

 

Չեք իմանա Ք․ա․ 1-ին հազարամյակ թվագրվող կավե արջակերպ ծիսանոթի մասին։ Տարբեր կենդանիների ծիսանոթները մեր մշակույթում սովորական երևույթ են եղել, բազմաթիվ նմանատիպ գտածոներ կան ձիերի տեսքով, եղջերուների տեսքով։ Արջուկը եզակի է, բնականին մոտ է և ժպտում է։ Մեջքից գինի են լցրել, իսկ քթից՝ թափվել է։ Այս անոթի միջով կատարվել է սրբազան  ծեսեր և ծիսակատարություններ։ Արջը խորհրդանշել է քաջությունը, առնականությունը և տղամարդկությունը։

 

Այսքանից հետո  կարծում եմ անպայման պետք է այցելել այս թանգարան, իսկ եթե այցելել եք մեկնաբանության տեսքով կիսվեք ձեր տպավորություններով։

Ավելի քան  ինը հազար թանգարանային նմուշ, որի միջոցով  կբացահայտեք Հայաստանի ողջ պատմական հարուստ շերտերը։

Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվումէ ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ