ՍյունիքՇաբաթ-կիրակիդ Սյունիքում կամ նոր արկածներ Սյունիքի մարզում։ Մաս I

Շաբաթ-կիրակիդ Սյունիքում կամ նոր արկածներ Սյունիքի մարզում։ Մաս I

Ճանապարհորդությունը Հայաստանում բերում է բազմաթիվ նոր տպավորություններ և հույզեր: Միջավայրի փոփոխություն, նոր դեմքեր, անզուգական ապրումներ։ Երբևէ մտածե՞լ եք ձեր ճանապարհորդությունները տարատեսակ փորձառություններով համեմելու մասին։ 

Ուղղությունս Սյունիքն է։ Այս անգամ ոչ  միայն նոր միջավայր, այլև սովորություններ ու առանձնահատկություններ, որոնք բնորոշ են հենց այս մարզին։ Ինչպե՞ս ունենալ կազմակերպված Weekend։ Սեփական փորձով կներկայացնեմ, որն է բովանդակալից հանգստյան օրերը։ Հավատացնում եմ, նման ճանապարհորդություն դեռ չեք ունեցել։

ուղղությունը

ՏԱՎՈՒՇ

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Sisian History Museum

Հեռ․+374 28323331

www.sisianmuseum.am

Fb: @sisianhistorymuseum 

Սյունիքի պատմությունը, մշակույթը և կենցաղը ներկայացնող թանգարանում կարելի է տեսնել մոտակա հնագիտական վայրերից պեղված ցուցանմուշներ։ Այս անգամ թանգարանում առկա իրերի մասին չեմ պատմելու, այլ «ծառերի», որոնք պատմություններ են կրում։ Ցավոք, շատ ընտանիքներում տոհմածառ  ունենալու գաղափարը վաղուց մոռացվել է։ Այստեղ կներկայացնեն տոհմածառի ողջ նշանակությունն ու կարևորությունը։ Պարզվում է հայերիս մոտ  ազգի տոհմի, ընտանիքի մասին հիշողությունները հաճախ պատկերվել են  ծառի տեսքով, ինչը զարմանալի չէ, քանի որ ծառը համարվում է վերարտադրության և զարգացման բնական մոդել։ Պապիկս մեր ազգի մասին պատմել էր, երբ ես փորքահասակ էի և բոլոր երեխաների նման մտացրիվ․․․

Ինձ հարցրեցին,  ծառի որ ճյուղից գիտեմ ընտանիքիս պատմությունը։ Սկսեցի․․․․Հույզեր, հույզեր։ Ապրումների հեղեղ էր, միայն այդ ժամանակ ես հասկանում «որքան հիշում ես քո նախնիներին այդքան նրանք ողջ են» ասվածի կարևորությոոնը։ Փորձառությունը հիշողություններիս փոշոտ տուփը տեղաշարժեց․․․Հասկացա, որ բարեկամներիս չեմ ճանաչում,  օգնության ճիչ՝ զանգ ծնողին։ Ծառապատումը լավագույն տարբերակն էր հաղորդակցվելու նախնիների հետ։ 

Երբեմն մոռանում ենք, որ մենք ժառանգներ և իրավահաջորդներ ենք, և մեզանից յուրաքանչյուրը օղակ է կյանքի շարունակական շղթայի՝ անցյալից դեպի ապագա, մեր նախնիներից մինչև մեր սերունդները: Շատ կարևոր է պահպանել հիշողությունը, թե որտեղից է եկել մարդը և ովքեր են եղել նրա նախնիները:

Շտապում եմ Բասեն հյուրանոց, Սովետական քաղաքային տուրի:

Basen Hotel and Tour

Հեռ․ +37493434727 Հասմիկ Ազոյան

www.basenhotel.am

Fb: @Basenhotelandtours

Սովետական Սիսիանի պատմությունը սկսում ենք հյուրանոցի բակից, հենց այս վայրում է եղել սովետական Սիսիանի օդավակայանը։  Այստեղից են թռիչքներ իրականացվել դեպի Երևան, մինչև 1980 ականների կեսեր։ Օդանավակայինի մասին զավեշտալի պատմություններ հիշում են տեղի մեծերը։ Օրինակ՝ ինչպես էին հավ կամ այլ տարարտեսակ իրեր տեղափոխում Երևան։ Սիսիանը հարուստ է ցայտաղբյուրներով։ Տարածաշրջանում մարդիկ աղբյուրապաշտ են։ Աղբյուրաշինությունը շատ հին պատմություն ունի։

Սիսիանում կարելի է հանդիպել Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների։  Այստեղ կա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40- ամյակին նվիրված հուշաղբյուր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար ընկած մարտիկներին նվիրված հուշարձան, վերջինիս  քանդակագործներն երեքն են, նրանցից մեկն էլ՝  Թերեզա Միրզոյանն է։ Իսկ առջևում կտեսնեք  քաղաքացիական պատերազմում զոհված սիսիանցիների անունները։ Ռայկոմ, գրադարանի շենք, երբ ուշադիր ես  շրջում, հասկանում ես, որ Սիսիանի յուրաքանչյուր անկյուն ներծծված է Սովետական իշանության պատմություններով։ Ներկայացրեցի բացահայտումներիս  միայն մի մասը, մնացածի համար պետք է ինքներդ այցելել։ Միայն կասեմ, որ Բասեն հյուրանոցը  Սովետական ժամանակաշրջանի ամենագնացովներով ունի հետաքրքիր զբոսաշրջային առաջարկներ։

ՈՐՏԵ՞Ղ ՄՆԱԼ

Նախորդ Սիսիանի այցերին եթե ծանոթ եք, ապա  գիտեք, որ այցելություններիս ընթացքում գիշերում եմ  Բասենում, երեկոն անցկացնում Հասմիկի հետ, ում հետ ոչ միայն քննարկում ենք մարզի զբոսաշրջային հնարավորթյունները, այլև կիսվում հարազատ, շատ անձնական թեմաներով 

Քաղցա՞ծ ես, ուրեմն դեպի Հացատուն

Դիմավորում են հարազատ դարձած Սիսիան կերամիքսի Վահագն ու Զարան։ 

Հին հայերը միշտ բարձրաձայնել են իմաստուն գեղեցիկ կենացներ։ Մինչև Զարան կբերի Սիսիանի ավանդական քյալագյոշը, Վահագնը ներկայացրեց, թե ինչ դասավորությամբ պետք է նստել սեղանի շուրջ։ Պարզեցի․

– սեղանի շուրջ նստել են ըստ տարիքի,

-կինը՝ ով «պատասխանատու» է սեղանի  համար, սեղանի անկյունում է նստել

-երեխաների համար այլ սեղան է պատրաստվել

Ամենաառաջին կենացով ընտրել են թամադա, եթե թամադան տան ղեկավարն էր,  կենացները սկսվել են․ «Բարով տեսանք, սեղանը օրհնված և առատ լինի» ու հենց  այդ բաժակի հետ միասին խմել են պահի առիթի կենացը։

Երկորդ բաժակը ՝ծնողների կենացն է, իսկ եթե թամադա ընտրելու կարիք կա, ապա առաջին կենացը ուղղված է թամադային։

Ամենակարևոր կենացներից է սեղանի շուրջ նստած  չամուսնացած երիտասարդների համար բաժակ բարձրացնելը,  մաղթել  են  անպայման ծնող դառնալ, քանի որ կարևորվել է ծնող դառնալու պարտականությունը, հաջորդ բաժակը՝ հիշողոթյունների կենացը։ 

Զարայի  մատուցած  քյալագյոշը մեծ տարածում ունի Սյունիքում և Արցախում։ Ինչպես խաշը, այնպես էլ քյալագյոշը  արարողակագային է։ Հավաքվել են մտերիմներով, խմել օղի, մարդիկ հիմնականում տանը մենակ քյալագյոշ չեն կերել։ Քյալագյոշի անբժան մաս են կազմում սոխարածը, ոսպը, սխտորը, չորացրած լավաշը ու ըստ ցանկության ղաուրման։  

Sisian Ceramics

Հեռ․ +37477554925 Զարա Գասպարյան

Fb: @SisianCeramics

Ի՞նչ անել

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

«18 կմ» Դրախտային ակնթարթ

Հաջորդ առավոտյան տեղացի ուղեկցորդ Կատյայի հետ ուղևորվում ենք  Լծեն գյուղ, որտեղից պետք է քայլենք 18 կմ մինչև Տաթևի վանական համալիր։ Ճանապարհը շատ հարուստ է անտառներով և գեղեցիկ կիրճերով, ամբող ճանապարհին մեզ ուղեկցում  են գեղեցիկ տեսարանները։

Ինքս միշտ օգտվում եմ տեղացի ուղեկցորդների ծառայություններց։ Ինչու՞, որովհետև շատ հաճախ այնպիսի պատմություններ եմ իմանում, որոնք նույնիսկ համացանցում չկա։ Օրինակ՝ Լծենի նախկին անվանումներն են Լիզին, Լիծին ցած, Լծե։ Ավանդության համաձայն մոնղոլական հարձակման ժամանակ բնակիչները լեռան գագաթից քարե կարկուտ էին թափում, իսկ կրոնավոր Ներսես քերթողը ոգևորում է համագյուղացիներին ասելով «լցե՜, լցե՜» որից էլ ծագել է գյուղի անունը։ Ըստ 1781թ-ի հարկացուցակի գյուղը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 2250 գահեկան պտղի հարկ։ 

«18 կմ․» Դրախտային ակնթարթ։  Անընդհատ պետք է հիշել բնության մասին,  ժամանակ գտնել  նրա հետ շփվելու համար: Քայլելիս ուշադիր եղեք, լսելի կդառնան տարբեր ձայներ`սաղարթների, թփերի խշշոց, թռչունների երգ, միջատների բզզոց և մորեխների ծլվլոց: Աննկատ մի թողեք  շրջակա բույսերը, տեսեք դրանց մեծ բազմազանությունը: Հիացեք դաշտերի լայնությամբ և շնչեք սեզոնային բնության բույրը։ Եթե շփվել եք սյունեցիների հետ, ապա նկատած կլինեք, որ Որոտան գետն իրենց համար անհամեմատելի արժեք է։ Սյունիքի մայր գետը քայլարշավը կդարձնի գրավիչ և ողջ ընթացքը կհամեղացնի։ Քայլարշավային երթուղին հետաքրիքր կլինի ինչպես հմուտ քայլարշավորդների համար, այնպես էլ՝ սկսնակների։

My Tent Tours

Հեռ․ +37498937860 Կատյա Բաբայան

Fb: @mytenttours

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Էկոճանապարհորդությունս շարունակվում է, իսկ բնության բարիքները գնահատելու և օգտվելու հարցում կօգնի Ժորա պապին։ Վաղատինում ծնված Ժորան այս վայրի հետ կապված է խտացված ջերմ հիշողություններով, նրա մանկությունը  գետի ափին է անցել ու ինչպես ինքն է ասում նախկինում  տարածքը անտեսված է եղել և ամայի։  Տասնյակ տարիներ առաջ որոշում է կայացրել, թողնել Սիսիանի քաղաքային կյանքը և  տեղափոխվել  տափաստան՝ որն այսօր կանաչ հովիտի է վերածվել՝ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այսօր,  այստեղ ոչ միայն տեղացիների կարելի է հանդիպել, այլև տարբեր երկներից ժամանած հյուրերի։ Ժորա Պապին ներկայացնում է էկոլոգիապես մաքուր մրգերի և բանջարեղղենրի այգիները։ Իսկ դուք երբևէ տեսել եք ծաղկած ծնեբեկ,  ես՝ այո՛։ Ինչպես Ժորա պապին է պատմում ծնեբեկի հանդեպ երբեք անտարբեր չի եղել և երբ ծաղկանոցներում ծնեբեկ էր նկատում նախանձով էր լցվում։ Փորձել է ծնեբեկ աճեցնել, շատ երկար փորձարկումների շնորհիվ  Ժորա պապին իր հյուրերին առաջարկում է  խարույկի վրա եզակի  բաղադրատոմսով պատրաստված օրգանիկ ծնեբեկ,  ի դեպ, սեզոնին համապատասխան նաև փոխվում է խոհանոցը։

Անտառի և բնության ոգու պահապան Ժորա պապին ինձնից միայն մի բան խնդրեց, որ հոդվածում ավելացնեմ  հետևյալը․«Բնության հանդեպ սերը ժառանգել եմ հորիցս, բարությունը մորիցս, քույրերիցս՝ նվիրվածոթուն, եղբայրներից՝ հավատարմություն»։

Դե ի՞նչ, ուղևորվո՞ւմ ենք Սյունիք

Wild Gastro

Հեռ․ +37493650693 Արտյոմ Համբարձումյան

Fb: @wildgastrosisian

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ