Երևան5 նոր վայր երևանյան գաստրոնոմիկ քարտեզի վրա

5 նոր վայր երևանյան գաստրոնոմիկ քարտեզի վրա

Կիսվում եմ այն վայրերով, որտեղ Երևանում լինելուն պես այցելում եմ։ Միգուցե դու արդեն եղել ես, գերազանց, մեկնաբանությունում կիսվիր կարծիքով, իսկ եթե ոչ, ապա խորհուրդ եմ տալիս։ Երևանյան գաստրոնոմիկ քարտեզի վրա ավելացնում եմ 5 ջերմ, քիմքի համար բացառապես նոր վայրեր։ 

Սոֆիստ/Sophiste

Կասկադի  գողտրիկ անկյունում գտնվում է տարածքի բարիագույն սրճարանը։ Այստեղ ոչ միայն քեզ լավ կկերակրեն, այլև կլիցքավորվես դրական հույզերով։ Ստելլան ուշադրություն է սիրում, հենց ձեր աչքերում  նկատի, որ հանուն փափուկ բուդիկների  պատրաստ ես հոգիդ վաճառել, կմոտենա, հարմար կտեղավորվի, մեջքի վրա կպարկի ու կսպասի։ 

Սա այն քիչ սրճարաններից է, որտեղ իսկապես կարելի է քաղցը հագեցնել համեղ սնվելով։ Սիրում եմ թարմ քինոայի աղցանը, որն ինձ նման առողջ ապրելակերպի սիրահարների համար է։ 🙂 Օդում պտտվող ջերմությունն ու հոգատարության շնորհիվ դու քեզ անտեսված չես զգա, այստեղ ուշադիր են անգամ ամենապահանջկոտ հաճախորդի հանդեպ։

Ֆրոզե/Froze

Ֆրոզե, ֆրոզե, միշտ ֆրոզե։ Այստեղ բոլոր պաղպաղակներն օժտված են համային համադրությամբ։ Իհարկե, դժվար է գուշակել քո պաղպաղակային ճաշակը, սակայն խորհուրդ եմ տալիս անպայման փորձել վանիլայինը, գիտեմ,դասական վանիլային պաղպաղակից վաղուց հիասթափվել ես, լավ հնարավորություն է վերականգնել  պաղպաղակի հանդեպ սերը։ Երջանկության չափաբաժին, այդպես եմ  նրան անվանում։ 

Սահլաբն էլ եմ շատ սիրում’ կաթի, դարչինի և անուշաբույր համեմունքների ջերմացնող համադրությամբ։ 

Սպասարկող անձնակազմի մասին չխոսեմ, քանի որ այնտեղ բոլորի հետ ընկերացել եմ, ու գիտեն, եթե հայտնվել եմ  իմ չափաբաժին երջանկության ետևից, ապա նոր եմ վերադարձել Երևան։

Ոչ լույս, ոչ մութ

Երևանի ամենամարդաշատ վայրում, միաժամանակ շատ խաղաղ վայրում կարող ես վայելել սուրճի տեսակներ, որոնք միգուցե նոր կլինեն քեզ համար։ Սրճարանը կարճ ժամանակում կարողացել է իր շուրջ հավաքել իրական սրճասեր հանրության, իսկ եթե ինձ նման սուրճի նկատմաբ հույզեր չունես, հոգ չէ, նրանք  թեյեր կառաջարկեն, կրկին նոր և հետաքրքիր։

Հումուս Կիմչի/Hummus Kimchi

Այս փոքրիկ անկյունը կրկին Հայաստան ժամանած հյուրերի կողմից է բացվել։ Ոչ լույս, ոչ մութ-ից մի քիչ վերև, Կոմպոզիտորների տան աստիճանների կողքին քո առջև կբացվի ամբողջական նոր գաստրո ուղղություն։  Իսրայելական ու կորեական խոհանոցների համադրություն։

Այստեղ ամեն ինչ տան նման է, սակայն նոր ձևաչափով։ Ինքս գնում եմ համակարգչով, աշխատում, ճաշում ու ուրախանում։ 

Գրին Փոյնթ/Green point

Ցանկացած թխուկ, ինչը  պատրաստվում է կակաչի սերմերով, ինձնից հնարավոր չէ թաքցնել, ես վաղ թե ուշ կգտնեմ։ Գրին փոյնթի կակաչի սերմով բեյգլները այս ամառվա բացահայտումներից են։ Թխուկներով մի շարք հետաքրքիր գաստրոնորություններ են ձեզ սպասվում, սակայն իմ սիրելին սերուցքային  պանրովն է։

Պատվիրեցի՞ր, առաջ անցիր, մեծ սեղանի մի անկյունում կարող ես նստել շուտով ուրիշ հյուրեր էլ կմիանան քեզ, կծանոթանաս, կշփվես, ինչու ոչ, սրճարանից դուրս ընկերութուն էլ կանեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ