ԿոտայքՕրգանիկ մեղրի արտադրություն՝ վերադարձ բնություն

Օրգանիկ մեղրի արտադրություն՝ վերադարձ բնություն

Մեղրի օգտակարության մասին գիտեին դեռ այն ժամանակ, երբ երկրագնդի վրա ապրում էին նախնադարյան հասարակություն։ Մեղուների բույնը գտնելուց հետո, համտեսեցին ոսկեգույն նեկտարը, և այդ օրվանից ի վեր մեղրն իր տեղը գտավ մարդկանց առօրյայում։

 

Գեղաշեն գյուղում իմ ճանապարհորդությունը գնալով քաղցրանում է։ Գյուղից  5 կմ․ արևելեք, Գեղամա նախալեռնային գոտում, Բերդի դոշ կոչվող հարակից հարթության վրա հանդիպեցի մեղվապահ-մեղվաբույծ Մայա Ավագյանին, ով արդեն քանի տարի օրգանիկ մեղրի արտադրությամբ է զբաղվում։

Հանդիպման ընթացքում տիկին Մայան ներկայացրեց «Gold Bee»  մեղրի ապրանքանիշը, որը զբաղվում է օրգանական մեղրի, մայրակաթի, ակնամոմի, մեղրահացի, կրեմ-մեղրի արտադրությամբ։

 

Պարզվում է մեղրը հատկապես շատ են գործածել տոնածիսական անուշեղեն պատրաստելու համար, քանի որ հայոց ավանդական խոհանոցում քաղցրավենիքները, մուրաբան, հալվան, փոխինձը, գոզինախը և այլ անուշեղենները պատրաստվել են հիմնականում մեղրով:

 

 «Gold Bee» օրգանիկ մեղր ստանալու գործընթացը տևել է 4 տարի, մոմաթերթերը պետք է լինեն մեղվի արտադրած մոմից։ 

– Դժվարությամբ հասանք այս արդյունքին։ Սերտեֆիկատ էլ ունենք, որ մեր մեղրը համապատասխանում է օրգանիկի  բոլոր պահանջերին, -կիսվում է տիկին Մայան։

Իսկ մեղրի մասին խոսելիս իմացա, որ 

  • Հին ժամանկներում հայերը գոմեշի և կովի լավ մաքրած կաշին առատ մեղրի հետ դարսում և պահում էին  քարայրերում: Կաշին մեղրի մեջ հալվում էր և դառնում ընտիր քաղցավենիք:
  • Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։
  •  Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։
  • Մեղվին միշտ պետք է ապահովել թարմ ջրով։
  • Մեղվի ամեն մի արարք հետաքրքիր  և զարմանալի է։ Հազարավոր տարիներ  շարունակ մարդը ուսումնասիրում է մեղվին, սակայն ամեն տարի նոր բնույթներ են հայտնվում նրանց մեջ։ Նրանք շատ անկանխատեսելի են, գործողություններն երբեք չեն կրկնվում։
  • Մեղվի ամենակարճ կյանքի տևողությունը գարնանային շրջանն է՝ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով։ Բերքարտադրության և մեղրարտադրությունը նրանց 35-40 օր հետո սպառում է։ Երկարատև ապրում են սեպտեմբեր ամսի ծնված մեղուները, նրանց կյանքի տևողությունն էլ 3-ից 4 ամիս է։ 
  • Մի փեթակի մեջ բնակվում է 75 -90 հազար մեղու։

 

-Պետք է սիրել մեղուներին, և պետք է սիրել մեղուների հետ կապված ամեն ինչ, որովհետև շատ դժվարին ճանապարհ է մեղվաարտադրությունը։ Մեղվի ամենամեծ ֆենոմենը սեփական մոր ստեղծումն է։ Մեղուն է ստեղծում իր մորը  և ինքն էլ կերակրում է, քանի որ  մայրն ինքնուրույն չի կարող կերակրվել, – վերջում կիսվում է Մայա Ավագյանը։

Իսկ ինձ առջևում սպասվում է այցելություն մեղուների թանգարան` կրկին Գեղաշեն գյուղում։ 

Կարդացեք նաև՝  Աղմաղան սարատեղի․Գյուղական կյանք՝ սեփական փորձով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ