ԱրարատՏափի՝ Գևորգ Մարզպետունու բերդ

Տափի՝ Գևորգ Մարզպետունու բերդ

Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան։ Լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել: Մուրացան

Ուրցաձոր գյուղից 2 կմ հյուսիսարևմուտք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գեվորգ Մարզպետունի ամրոցը: X դարում կառուցված բերդը շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով:

Գևորգ Մարզպետունու բերդը

Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ: Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դարի եկեղեցին, որի հյուսիսային պատին՝ 1256 թվականի փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դարերի մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դարերի Թաթևոսի տապանաքարն է: Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ: Որպես գրչօջախ Տափի եկեղեցին հիշատակվում է 1496 թվականին: Այս եկեղեցում Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»:

 Բնության յուրահատուկ տեսարանները ձեզ կտեղափոխեն երևակայական ժամանակներ։ Զարմանալի չէ, որ այստեղ գտնվելու ընթացքում մտովի կտեղափոխվեք անցյալ, ու ինքնաբերաբար կհիշեք Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը։
aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։

Ի դեպ, Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թվականներին։ Մուտքն ազատ է։ Խնդրում եմ տարածքը չաղտոտել։

Instagram
Հետևեք ինձ