Երևան«Ուրիշ» ճաշատուն․ Ժենգյալով հացի համային երանգները

«Ուրիշ» ճաշատուն․ Ժենգյալով հացի համային երանգները

Մեր ժամանակներում «ի՞նչ ուտել» հարցը հնարավոր է արագ և պարզ լուծել։ Կան մեծ թվով ռեստորաններ և սրճարաններ, որոնք ապահովում են ճաշացանկերի լայն տեսականի՝ տարբեր գներով: Պետք է միայն ցանկանալ և ընտրել։ Բայց ինչպե՞ս չսխալվել ընտրության հարցում: Դա շատ պարզ է՝ տնական սնունդից լավ բան չկա: Այն ամենը, ինչ պատրաստվում է «մամա»-ի ձեռքով, միշտ կլինի շատ ավելի համեղ, և որ ամենակարևորն է՝ ավելի առողջարար։ 

«Ուրիշ» ճաշատուն

Պատմելու եմ ձեզ «Ուրիշ» ճաշատան  մասին։ Նույնիսկ ամենաբծախնդիր հյուրն անտարբեր չի մնա։ Գաղտնիքը պարզ է՝ այստեղ հոգով են պատրաստում։ Ուտեստների հաճույքը բառերով չեմ փոխանցի, ուղղակի կկիսվեմ, իսկ դուք առանձնացնում եք շաբաթվա մեջ օր՝ նրանց այցելելու համար։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ժենգյալ

-Ամեն ինչ սկվեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բոլորս հյուրընկալեցինք արցախցիների։ Պետք էր հասկանալ, նրանց առօրյան ի՞նչ զբաղմունքով լցնել, որպեսզի մեր հյուրերը կտրվեն լուրերից և մի փոքր անջատվեն իրականությունից։  

Արցախցու մոտ ամենահամեղն ի՞նչ է ստացվում, իհարկե Ժենգյալով հացը։

Ուրիշ Ժենգյալ

2020 թվականի աշնանը ժենգյալով հացը մեզ բոլորիս միավորեց։ Դարձավ Հայաստան-Արցախ միավորող խորհրդանիշ։ Դիլիջան, Գյումրի, Երևան, Աբովյան և Սարյան փողոցներ, վայրեր, որտեղ պատրաստվում էին ժենգյալով հացեր․․․Միգուցե՞ դա էր օգնում ցավը մեղմացնել,- կիսվում է  ճաշատան հիմնադիր Անի Ջուլհակյանը։

Մեր տանն էլ սկսվեց թխվել․․․Եվ քանի որ մի քիչ ռոմանտիկ ու սենտիմենտալ եմ, միավորման գաղափարին շատ եմ հավատում,  որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Երբ միացյալ ենք՝  նախանձ  ու չար չենք, սիրում ենք իրար։ Երբ միացյալ ենք՝ Ուրիշ ենք, և մեզ հնարավոր չէ հաղթել։ Այդ նույն «Ուրիշ» բառը դարձավ մեր լոգոն, մեր անվանումը ու մենք սկսեցինք մտածել, թե ժենգյալով հացի մեջ ինչպե՞ս կարելի է տեղավորել մի ողջ Հայաստան։

Նռով Ժենգյալ

-Հետաքրիքր է, նկատած կլինե՞ք, այն սնունդը, ինչը մեզ շատ է դուր գալիս, պատրաստ ենք 300 կմ․ էլ անցնել, հասնել այդ «ուրիշ» բանին և ճաշակել։ Օրինակ՝ Դիլիջանում սունկն է ուրիշ, Արենիում՝ Կիմա անունով կնոջ ղավուրման։ Ցանկը շարունակական է․․․«ուրիշ» համեղ ուտեստներ, որոնց համար մենք ճանապարհրոդում ենք ողջ Հայաստանով։

«Անահիտ» Ժենգյալ

Մեզ մոտ կգտնեք ղավուրմայով ժենգյալով հաց, որը բնութագրում է Արենին, բաստուրմայով՝ Գյումրին, սուջուխովը՝ սիրիահայերին, թթու լավաշովը՝ Շուշին, նռովը՝ Մեղրին, պանրովը՝ Լոռին։ 

Լոլիկի չրովը կրում է Անահիտ անունը։ Վստահ եմ գիտեք Անահիտ տեսակի լոլիկի մասին։ Պարզվում է, կինը գյուղատնտեսության մասնագետ է, ով փորձել է ստանալ նոր տեսակի լոլիկ։  Նրա պատվին էլ տեսակը կոչեցինք «Անահիտ»-, կիսվում է Անին։

Ղավուրմայով Ժենգյալ

Հինգ պատճառ ինչո՞ւ այցելել «Ուրիշ» ճաշատուն․

  • Ողջ Հայաստանը մի վայրում։ Ժենգյալի մեջ դա հնարավոր է գտնել։
  • Ամեն ինչն է տնական։ Հատուկ  շեֆ խոհարարի կողմից պատրաստված ճաշացանկ Չկա։  Այստեղ ամեն ինչ սիրով է պատրաստված։
  • Եզակի վայր, որտեղ մնացել և խոհանոցում աշխատում են արցախցիներ։ Պահպանում են ավանդական բաղադրատոմսը՝ սեզոնին առավելագույն առկա խոտաբույսերով։
  • Այստեղ կան այլ թխուկներ ևս։ Օրինակ՝ սպանախով կարկանդակը, որը բավական հայտնի է Երևանում,  էկլերներն էլ  են ուրիշ՝ «Заварной крем»-ով։
  • Եվ իհարկե լանչ բոքսեր, ձեզ մնում է պատվիրել։
 

Բարի ախորժակ 🙂

 

 «Ուրիշ» ճաշատուն

+374 033 033625

FB:@oureesh 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ