Լքված տարածքներ Ուղղություններ Սյունյաց Աշխարհ Տեսնելիք և անելիք

Տաթև․ Արհեստների փառատոն՝ «Մենք ենք, մեր սարերը»

on
05.07.2021

Հայաստանում ամեն ամիս նշվում են տասնյակ փառատոններ: Դրանք հաճախ կապված են որոշակի տոների հետ, իսկ նրանցից շատերը տարիների ընթացքում տոնի են վերածվել։

Այն վայրը, որտեղ տեղի է ունենալու փառատոնը անցնում է ոլորաներով։ Մայրուղին՝ լեռների ֆոնին, կարծես պարզապես բարակ լույսի ժապավեն լինի։ Մնացյալ տեսարանները, որտեղ հասնում է տեսողությունը, զբաղեցնում են հսկայական լեռներ, լանջեր ու գագաթներ, վերևում էլ միայն երկինքն է։

Միայն Սյունիքում կարելի է երկնքին ամենամոտը լինել և միայն այստեղի լեռների լանջերին կարելի է տեսնել սպիտակ ամպեր, որոնք սիրում են թափառել։ Ժամանակ էլ  կա, որ այնքան ցածր են կախված՝  կարծես գետնին շատ մոտ են: Թվում է, որ կարող եք ցատկել նրանց կողմը, ձեռքով մոտեցնել ,մի կտոր պոկել։ Ուրիշ որտե՞ղ կարել է տեսնել, թե ինչպես է երկինքը երկրից ցածր իջնում, եթե ոչ Սյունիքի մարզում։  

Հուլիսի 10-ին, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ տեղի կունենա «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոն՝ ներառյալ արդեն հայտնի դարձած և այդքան սիրելի ոչխարների խուզումն ու «Բրդից` կարպետ» փորձառությունը։ 

Ճախարակ, գունավոր թելերը, իլիկ, կտուտ և ականջին հասնող գեղեցիկ մեղեդիներ։ Կարպետագործը կարծես թելերի օգնությամբ նվագում է, հրաշալի, պարզ ու մաքուր։ Նման քաղցրաձայն մեղեդիներ միայն կարպետագործության և գորգագործության ընթացքում  կարող եք ճաշակել։

Նախկինում գորգերը ստեղծվել են ընտանիքին հաջողություն բերելու համար։ Շատ հաճախ նրանց վրա կարելի է հանդիպել կենաց ծառի, ինչը ընտանիքի պաշտամունքն է, արգասաբեր է և պաշտպանում է չարքից։ Կարպետ գործել են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Գյուղերում աղջիկները դեռ վաղ հասակից նստել են տորքի առջև։ Այն աղջիկների դաստիարակության մեջ մեծ նշանակություն է ունեցել։

 

Փառատոնի հաջորդ փորձառությունն էլ հետևյալն է, Հայաստանի մի շարք տարածքների պեղումների ընթացքում գտնված կահկարասին և նրանց վրայի զարդանախշերը արտացոլում են հին Հայաստանի հարուստ անցյալն ու ապրելակերպը։

Կժեր, բաժակներ, բազմատեսակ պնակներ՝ խեցեգործությունը հայ մարդու կենցաղում ունեցել է յուրահատուկ տեղ, իսկ այսօր այն կազմում է հայկական մշակույթի մի մաս։

Հետաքրքիր զգացողություն է, կարծես ինքներդ  անցյալի և ներկայի խաչմերուկում լինեք։ Վարպետաց դասից հետո կարող ենք անցնել մեկ այլ միջոցառման․․․

Փառատոնի ընթացքում արվեստի և արհեստի բաց դասեր, որոնք  կներկայացնեն Սյունիքից ու Վայոց ձորից 15 արհեստավորներ,  համեղ ուտեստներ՝ պատրաստված Տաթև համայնքի 7 գյուղերի ներկայացուցիչների կողմից, ի դեպ  յուրաքանչյուր գյուղ ներկայանալու է իր ուտեստով, այս և շատ այլ համտես,մրցույթներ՝ «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնին։ Ի դեպ, փառատոնի ընթացքում տեղի կունենա Լավ էլի խմբի համերգը, որին նաև կարող եք մասնակից դառնալ նաև դուք։

Եթե դեռ մտածում եք արդյոք մասնակից դառնալ միջոցառմանը․․․«ՏաԹևեր» ճոպանուղու խցիկի պատուհաններից նկատած կլինեք ներքևում երևում է լքված, խորհդավոր վայրեր,  ժամանակն է վայրերի  հետ մոտիկից ծանոթանալ, իսկ «Ոչխարների խուզում» հատվածի մասին կլռեմ, պատմելով անհնարին է զգացողություններ փոխանցել, սեփական աչքով, ինչու ոչ նաև փորձով է պետք տեսնել։

Հուլիսի 10-ին իմ ուղղությունն է Սյունիք, մասնակցում ենք «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնին։ 
Ի՞նչ փոխադրամիջոց կա հուլիսի 10-ին «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնի համար։

Տարբերակներ՝

Երևան-Տաթև-Երևան gg shuttle

Hyur Service,  Yerani Travel Armenia , ONE WAY Tour զբոսաշրջային կազմակերպությունների շրջայցեր Մանրամասների համար կարող եք կապնվել վերոնշյալ կազմակերպությունների հետ:

Փառատոնի մասին՝ https://fb.me/e/1lTVIVPjy

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ