Բացահայտենք Կոտայք Տեսնելիք և անելիք

Մեղուների թանգարան․Միակն իր տեսակի մեջ

on
12.02.2021

Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին նվիրել է առանձին օր, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։

Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:

Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:

Այս անգամ պատմելու եմ Գեղաշեն գյուղի մեղուների թանգարան այցելության մասին, որտեղ կարող եք տեսնել մեղվի տեսքով բազմատեսակ իրեր։ Ի դեպ, թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, նպատակն էր ստեղծել մի վայր, չհանդիպող՝  նույնիսկ միջազգային պրակտիկայում։   

Թանգարանի բակում գտնվում է  աշխարհի ամենամեծ մեղվի արձանը։ Ցավոք, լուսանկարներով չեմ կարող կիսվել, քանի որ այցելությանս ընթացքում թանգարանն ավարտուն չէր։

Այստեղ առկա են 47 երկրից ցուցանմուշներ, որոնք հավաքվել են 50 տարիների  ընթացքում։ Կարող եք հանդիպել  իրեր  նախաքրիստոնեկան շրջանից մինչ մեր օրեր։  


Կներկայացնեմ միայն մի քանի ցուցանմուշ։ Նախաքրիստոնեական շրջանի իրերից մեկը  հայկական է։ 192 թվականին Արտաշես Երկրորդը` Հունաստանում պատվիրում է դրամներ, որի մի երեսը մեղու է, մյուս երեսն՝  իր կիսադեմն է։ Դրամներից միայն 4-ն են պահպանվել։ Այս մեկը Համբուրգից են ձեռք բերել, մի իրանցու մոտից։ 

Այստեղ նաև կարող եք տեսնել 1840 թվականին Էդինբուրգում մեղուների պատմության մասին հրապարակված գիրք,  որում առկա է 30 ձեռակերտ նկար,19-ը՝ գունավոր։ 

Ամենահետաքրքիր ցուցանմուշների շարքը շարունակվում է։ Պարզվում է Նապոլեոն Բոնապարտը հրապուրված է եղել մեղուներով։ Դա է պատճառը, որ մեղուների մի տեսակ կոչվում է Նապոլեոնյան մեղուներ։ Ֆրանսիայի կայսրն այնքան էր պաշտում մեղուներին, որ անձնական սենյակի,տան կահավորանքի, ծածկոցների, գորգերի  վրա պատկերում էր մեղուներ։ Գեղաշեն գյուղի այս թանգարանում կարող եք տեսնել գեներալ Բոնապարտի անձնական սպասքից մեկ ափսե։ 

Աշխարհում մեղվատեսակների թիվը հատում է 20 հազարը։ Ամենափոքր մեղուները բոլիվիական մեղուներն են։ Այստեղ խոշորացույցի օգնությամբ կարող եք տեսնել փոքրիկ մեղուներից մեկին, որը պահվում է բնական սաթի մեջ։

Ցուցանմուշների մասին թերևս այսքանը, մնում է ինքներդ այցելեք Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղը, որտեղ կտեսնեք իրարից շատ տարբեր իրեր, սակայն թեման մեկն է։ 

Կարդացեք նաև՝  Աղմաղան սարատեղի․Գյուղական կյանք՝ սեփական փորձով

Օրգանիկ մեղրի արտադրություն՝ վերադարձ բնություն

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ