ԲացահայտենքՁմեռը Հայաստանում․6 վայր հայկական ձմեռային հեքիաթը վայելելու համար

Ձմեռը Հայաստանում․6 վայր հայկական ձմեռային հեքիաթը վայելելու համար

Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ: Ձմեռային Հայաստանը ոչ պակաս հետաքրքիր է, 6 վայր հայկական ձմեռային հեքիաթը վայելելու համար։

Ծաղկաձոր

Ծաղկաձորը Երևանից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, այն ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից է և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Ճոպանուղի, ձյունածածկ բնություն, էլ ի՞նչ է պետք էքստրեմալ հանգիստ նախընտրողներին: Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որն ունի 5 կայան: Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից հյուրանոցներ և հանգստյան տներ, համեղ ուտեստներ, տաք թեյ, ամեն ինչ իդեալական հանգստի համար:

Ջերմուկ

Ջերմուկի հանգստյան գոտին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով: Ամռանն այստեղ հով է, իսկ ձմռանն՝ առատ ձյուն է տեղում, ամպամած օրեր էլ գրեթե չկան: Ջերմուկ քաղաքն իր ողջ գեղեցկությամբ բացվում է զբոսաշրջիկի առաջ 2480մ բարձրությունից: Սա Ջերմուկի ճոպանուղու ամենաբարձր կետն է: Տարվա այս եղանակին Ջերմուկը աննկարագրելի գեղեցիկ է, այն անպայման տեսնել է պետք: Իսկ տեղի բնակիչների հյուրասիրությունն ու ջերմությունը թույլ չեն տա, որ դուք սառնություն զգաք: Ջերմուկ այցելել ձմռանն ու չընդունել տեղի հայտնի տաք աղբյուրներում լոգանք և բնական ջրային մերսումներ, կարելի է համարել, որ դուք մեծ կորուստ եք ունեցել:

Երևան
Ձմեռային արձակուրդները Հայաստանում չեն սահմանափակվում Ծաղկաձորով, Ջերմուկով կամ այլ վայրերով: Հայաստանի հյուրերը հնարավորություն ունեն կատարյալ հանգիստ ունենալ նաև Երևանում, վայելել ավանդական խոհանոց, այցելել բազմաթիվ ժամանցի կենտրոններ, մասնակցել տարատեսակ ամանորյա տոնավաճառների և սահել սահադաշտում: Երևանը իսկապես գեղեցիկ է ամանորյա տոներին. հազարավոր լույսեր և տոնական տրամադրություն քաղաքի յուրաքանչյուր անկյունում. զարդարված տոնածառեր և լուսավորված փողոցներ: Ի դեպ ամանորյա օրերին երևանյան մի շարք թանգարաններ աշխատելու են հենց ձեզ համար, միայն պետք է ընտրել և այցելել:

Հունոտի կիրճ

Հունոտի կիրճը Ջդրդուզի ներքևում է: Վերևից նայելիս թվում է` կիրճ իջնելն անհնար է: Թերևս Արցախի ամենայցելվող տեսարժան վայրը տարվա ցանկացած եղանակի յուրովի է բացահայտվում: Ձմռանը, ողջ տարածքը սպիտակով է ծածկված, քայլարշավի սիրահարները կարող ենք այս հրաշքը վայելել նաև այս եղանակին: Հունոտի կիրճ կարելի է հասնել Շուշիի մերձակայքում գտնվող Մխիթարաշեն գյուղից: Դե ինչ, նույն դրախտային «Զոնտիկներ» ասված վայրը մեկ այլ գեղեցկությամբ կհայտնվի ձեր առջև:

Աշոցք

Աշոցքը շատ վաղուց համարվում էր ձմեռային զբոսաշրջության վայր, սակայն տարիների ընթացքում այն մոռացության մատնվեց ու միայն վերջերս կրկին հին ավանդույթը փորձում են վերականգնել: Ձﬔռային տուրիզմի համար Շիրակի մարզն ունի եղանակային բարենպաստ պայմաններ: Այստեղ այնպիսի հարմարություններ են ստեղծված, որ աﬔնաանփորձ մարդն էլ կարող է դահուկներով զբոսնել, իրենց մոտ ծառայությունն այդպես էլ կոչվում է, դահուկային զբոսանք: Մի քանի դահուկուղիներ կան, ինչպես Աշոցքում, այնպես էլ Գյումրիի մոտակայքում: Սարերի լեռներից այն կողմ Գյումրին շատ հարուտ պատմամշակութային կոթողներ ունի, կարող ենք այնտեղ այցելել, ծանոթանալ տեղի արվեստագետների և արհեստագործների աշխատանքներին:

Եղվարդ

Եղվարդը գտնվում է մայրաքաղաք Երևանից 12 կմ հեռավորության վրա: Հայաստանի գեղեցկությունը ավելի ընդգծված և ամբողջական տեսնելու համար այս սեզոնին ևս իրականացվում են պարապլաներային թռիչքներ: Հայաստանի շունչը հնարավոր է զգալ նաև Ծաղկաձորից, Ազատի ջրամբարից և Եղվարդից թռիչքներ կատարելով: Վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում է նաև գտել snowkiting-ը, ինչը իրականում է այնտեղ, որտեղ դաշտեր, քամիներ և իհարկե ձյուն կա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ