հայաստանի լեռները

Հետպատերազմյան Արցախ․ Ճանապարհային մտորումներ

Հետպատերազմյան Արցախ․ Ճանապարհային մտորումներ

Ժամանակն ունի իր հիշողությունը ՝ պատմություն: Յուրաքանչյուր մարդ իր հիշողության մեջ պահում է կյանքից մի դրվագ, որը նրան թվում է երկրորդ ծնունդ կամ շրջադարձային պահ իր հետագա ճակատագրում: Եվ այդ  հիշողությունները կապված են ինչպես իր, այնպես էլ այլ մարդկանց զգայական ապրումների հետ: Արցախյան 44-օրյա պատերազմը շատերիս հոգիների մեջ այդպիսի հիշողություն է: Այն  չպետք է մոռացվի, ինչպես չպետք է մոռացվեն կենդանի և ռազմի դաշտում ընկած հերոսները:

Յուրաքանչյուր ընտանիք, ինչպես մերն ունի իր սեփական պատմությունը: Շատերի նման, այն շարունակական թելերով հյուսված է երկրի պատմությամբ, նրա ողբերգություններով և հաղթանակներով․․․Պատերազմից հետո առաջին անգամ Արցախում եմ: Նպատակս՝ ներկայացնել մի Արցախ, որը շատերի համար բացահայտում կլինի: 

Իհարկե, Արցախի այցելության կազմակերպման ողջ ընթացքում, գրեթե բոլորը փորձեցին հետ պահել այդ որոշումից, իսկ ո՞վ է մեղավոր, իհարկե  բացասական և սուտ նորություններով ողողված սոցիալական հարթակը: Ես անկոտրում էի: Մեզանից յուրաքանչյուրը կյանքում ինչ-որ բանից վախենում է, և դա միանգամայն բնական է: Վախի զգացումն էլ մարդուն տալիս է բնությունը՝ աշխատում է ինքնապահպանման բնազդ․․․ Մենք փորձում ենք չմոտենալ վտանգավոր վայրերի, խուսափել փողոցում թափառող կենդանիներից և զգուշանալ անծանոթ ամեն ինչից: Բայց երբեմն վախը մեծապես խանգարում է մեր կյանքին․․․

Արցախի այցելությունը իսկապես նախկին այցելությունների նման չէր, անցա 7 հսկիչ անցակետերի կողքով, բարեհամբյուր բարևներով ՝ ռուս խաղահապահներ, անձնագիրն էլ ողջ ընթացքում  ձեռքիս: Իհարկե ցավոտ է, իհարկե քեզ միջից կուտես, չես համակերպվի, կուզես գոռալ ամբողջ ուժով… Շուշիի կողքով անցնելիս  էլ աչքերդ կփակես կամ դատարկ աչքերով և մթագնած ուղեղով կնայես հեռուն: 

Բոլորս պետք է հավատանք, որ կվերականգնեք մեր ունեցածը, առանց հավատի հույս չկա, իսկ այդ ցավը, որ կոկորդդ կսեղմի, երկար ժամանակ չի անցնի, ավելին մենք չենք կարող ազատվել նրանից, իսկ այն արմատախիլ անելու համար պետք է շատ ճանապարհորդենք Արցախում: 

Արցախն այսօ՛ր մեր կարիքն ունի:  Սահմանն անցնելուց հետո հետադարձի ճանապարհ չենք ունենալու: Առանց այդ պատմությունների, որոնց մի մասնիկը նաև մենք ենք, առանց այն գիտակցման, թե ինչ ապագա ենք մենք մեզ համար ցանկանում,  առանց մեր նախընտրած արժեքներն ուրվագծելու՝ մենք դատապարտված ենք  մշտապես տառապել  մեր վաղեմի անհաջողություններից։

Արցախի այս այցելությունն ինձ համար դարձավ վառ օրինակ, հաճախ մեր վախերը բոլորովին անհիմն են: Դրանց հաղթահարմամբ մենք ավելի ուժեղ և ազատ ենք դառնում, ինչը օգնում է մեզ ավելի լավ զգալ և հասնել նպատակներին: Պատրաստվում եմ ամենավառ ներկապնակով և ամենատաք երանգներով ներկայացնել Արցախի այն ուղղությունները, որոնք մինչ օրս գրեթե ոչ մեկին հայտնի չեն:

Հայրենի հողը կարող է ամեն ինչ անել: Այն կարող է կերակրել տաք և համեղ հացով, սնել աղբյուրի ջրով, զարմացնել չտեսնված գեղեցկությամբ: Նա միայն իրեն չի կարող պաշտպանել … Ուստի Հայրենիքի պաշտպանությունը նրա հացն ուտողի, նրա ջուրը խմողի, նրա գեղեցկությամբ ապրողի պարտականությունն է:

Եվ պետք չի այնքան տարվել սեփական երազանքներով և անձնական հույսերով, որ աչքաթող լինի շատ էական բան՝ Հայրենիքը։

Արցախի վայրերի մասին պատմող հոդվածները մի քանի օրից

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on