ԲացահայտենքԳիշերը թանգարանում․ Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Գիշերը թանգարանում․ Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Արցախի ամենահայտնի վայրերից մեկը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի տուն-թանգարանն է, որը բացման օրվանից՝  2004 թվականից ի վեր առաջին անգամ փակվել էր 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի պատճառով: 

Իմ հաջորդ կանգառն Արցախում՝ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղն էր, որտեղ  գտնվում է Նիկոլ Դումանի տուն-թանագարանն ու ազգագրական թաղամասը։ Ճանապարհն անցնում է գանգուռ սարերի  ու կանաչ հովիտների միջով ու կտրուկ աջդարձով մոտենում անսպասելի երկհարկանի շենքի մուտքին:

Կանգնած եմ վերանորոգված, համալրված ցուցադրությամբ տուն-թանգարանի առջև, որը պատրաստ է ընդունել Արցախ ժամանած հյուրերի:

Նույն զգացողություներն ունեցա, ինչ նախկին այցելության ընթացքում՝ հայրենասիրություն, արիություն, գթասրտություն։ Զարմանալի կհնչի, բայց այստեղ կարող եք զգալ 19- րդ դարի շունչը, անց ու դարձն ու կենցաղը․․․ Փորագրված փայտյա պատշգամբներ, փայտյա ժանյակներ ու նրանցից ներս թափանցող արևի մեղմ շողեր․․․ Ավել ոչինչ չեմ ասի, ոչ թե չկամ եմ, այլև հավատացած եմ, որ պետք է սեփական աչքով գնահատել տարածքի ողջ գեղեցկությունն ու նրբությունը։

Տուն-թանգարանում կան գիշերակացի պայմաններ, ազգային-ավանդական ճաշատեսակներ համտեսելու հնարավորություն, դրամահատման գործիք, իսկ ստացած տպավորությունները կարելի է ֆիքսել ակնթարթային լուսանկարների միջոցով:  Զբոսաշրջային հոսքի վերականգմանը զուգահեռ կվերսկվի նաև թանգարանի տարածքում ազգագրական միջոցառումների կազմակերպումը:

Կարծեմ, այս  տուն-թանգարանը միակն է իր տեսակի մեջ, որը պատկանում է ազգային ազատագրական շարժման հերոսի, ցավոք՝ մյուս հերոսները չունեն։

Տուն-թանգարանի դահլիճներից մեկը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը։ Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, հայրենիքի պաշտպանների սխրագործությունները լուսաբանող փաստեր, ինչպես նաև  հայ ազատամարտիկների օգտագործած 19-րդ դարի զենքի իրական նմուշներ։

Ազգագրական թաղամասի բնության գողտրիկ անկյունում հախաճ են լինում դասական երաժշտության համերգներ, իսկ համալիրում մատուցվող համեղ ուտեստներն ու տնական  գինին և անմահական թթի օղին՝ աննկարագրելի երեկոներ են խոստանում։

Լինելով յուրօրինակ զբոսաշրջավայր՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը մեծ հետաքրքրութուն է վայելում ինչպես տեղացիների,  այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար։ Այստեղ եզակի հնարավորություն կա տեսնելու անցյալի և ներկայի հանդիպումը, որը յուրաքանչյուրի մեջ ստեղծում է մի նոր զգացում։

Մարդկային կյանքը շատ անհավանական է և կարճ: Երբեմն, մի կյանք ապրելով, չենք հասկանում գլխավորը: Մեզանից յուրաքանչյուրն ունի  իր ճակատագիրն ու առաքելությունը: Հաճախ, ամեն ինչում գումար ենք հետապնդում,  բաց թողնելով ամենակարևորը, իրական ունևորը փող ունեցողը չէ, այլ զգայուն սիրտ ունեցողն է:

Յուրաքանչյուր ոք, ով ունակ է գնահատել արևածագի գեղեցկությունը, զգալ առավոտյան եղյամի թարմությունը, վայելել անուշահոտ բնության բույրը․․․

Համոզված եմ, որ շուտով Արցախը կգրավի միլիոնավոր զբոսաշրջիկների, իսկ մինչ այցելում ենք Արցախ, գիշերում Նիկոլ Դումանի տուն-թանգարանում, և վայելում եզակի բնություն։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ