Արագածոտն Ուղղություններ

Արագած հյուրանոց․ Բնության գրկում, շրջապատված վսեմ լեռներով

on
24.05.2020

Քաղաքից դուրս, հյուրանոց ընտրելու գործոններից մեկը նրա գտնվելու վայրն է։  Զարմանալի չէ, որ բնության գրկում գտնվող  հյուրանոցներն առավելագույն պահանջարկ ունեն։ Արագած գյուղի մասին նախորդ հոդվածներից մեկում պատմել եմ։ Փետրվար ամիսն էր, երբ ճանապարհոդում էի դեպի Արագած։ Նուրբ գործվածքով ձյունը ծածկել էր ամեն ինչ, վերափոխելով սովորական դարձաց բակերն ու փողոցները։ Նախկինում երբեք չէի մտածել ձմռան մասին, մինչև չհայտնվեցի Արագած գյուղում,  որտեղ տարին երեք ամիս ձմեռ է, իր ողջ փաթեթով։ Ոչ մի րոպե անհարմարություն չեմ զգացել, քանի որ մնում էի նույնանուն՝ Արագած հյուրանոցում։  Փոքրիկ ու շատ հարմարավետ հյուրանոցից տեսարան է բացվում դեպի Արագած լեռան արևելյան և հյուսիսային գագաթները։ 


2016 թվականից հյուրանոցը հասցրել է հյուրընկալել  զբոսաշրջիկներ տարբեր երկներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից։  Ինչեպս տեղեկացա հյուրերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում, քայլարշավային ձևաչափով՝ հաղթահարելով Արագած լեռը։

Ի դեպ 90-ականներին հյուրանոցի վայրում  գյուղի մանկապարտեզն է եղել ու որպեսզի շենքը անգործության չմատնվի, որոշում են կառույցը օգտագործել որպես հյուրանոց, այդ կերպ նաև  գյուղում հավելյալ աշխատատեղեր են բացվում։  Եթե չկարողանաք գտնել հյուրանոցը, ինչը իրականում անհնար է, կարող եք հարցնել տեղաբնակներից, անպայման կուղղորդեն։

Հյուրանոցի աշխատակազմը նաև զբոսաշրջային առաջարկ  է պատրաստել  այն մարդկանց համար, ովքեր ժամանել են, սակայն չեն որոշել, թե օրերն ինչպես են անցկացնելու։ Հյուրանոցը գտնվում է բոլոր տեսարժան վայրերին մոտ, իսկ եթե երեխաների հետ եք, նրանց համար էլ խաղահրապարակ և կանաչապատ այգի կա նախատեսված։

Այստեղ  նաև անց են կացնում տարատեսակ միջոցառումներ և սեմինարներ, իսկ երեկոյան գինու սեղանի շուրջ կարելի է կիսվել օրվա տպավորություններով։

Մաքուր օդը, գյուղական սնունդը, հարմարավետ սենյակները իհարկե առավելություններ են, սակայն ամենամեծ առավելությունը հոգատար աշխատակազմն է։ Այնտեղ գտնվելու օրերին մեկ րոպե անգամ ինձ օտար չզգացի, նրանց համար ոչ թե հյուր էի, այլ ընտանիքի անդամ։ Ու այնքան ջերմ ընդունեցին, որ դրսի ցուրտն ու մռայլ եղանակը բացարձակ չխոչնդոտեց ճանապարհորդությունը։ Հոգատարությամբ և սրտացավությամբ էի  շրջապատված, առավոտյան միասին թեյեցինք ու նրանցից յուրաքանչյուրը կիսվեց, թե ինչո՞ւ է պետք գալ գյուղ։

Վերադառնալիս  հասցրեցի նաև թերթել հյուրերի գրառումների համար նախատեսված  գրքույկը, որտեղ ամենաշատ գրառումներն ունեին այսպիսի բովանդակություն․ «Այս հյուրանոցը հիանալի ընտրություն է Հայաստանում հյուրընկալելու համար։ Իրապես մաքուր և ընդարձակ համարներ, բայց ամենամեծ առավելությունը  հյուրանոցի անձնակազմն է»։

Ինչո՞ւ չայցելել, եթե սիրում եք նոր բաներ հայտնաբերել, ապա Արագածը ձեզ համար ամենալավ տեղն է: Ժամանակն է այցելել և բացահայտել գյուղն իր ողջ գեղեցկությամբ։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ