ԲացահայտենքՀարժիս գյուղ․ Նախաքրիստոնեական անցյալի խորհուդը

Հարժիս գյուղ․ Նախաքրիստոնեական անցյալի խորհուդը

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Գորիսի երկրագիտական թանգարանում նկատեցի Հնգադեմ արձանի,  որը թվագրվում է մ.թ.ա 2-րդ հազարամյակ։ Պարզվում է, արձանը թանգարան է բերվել Գորիսի մերձակա Հարժիս գյուղից, այդ գյուղի տարածքում եղել է հեթանոսական տաճար, ու այս արձանն էլ եղել է նույն այդ հեթանոսական տաճարի մասունքը: Ըստ մասնագետների մի քանի վարկած կա, առաջին՝ արձանը վկայում է 5 աստվածությունները, որոնց մասին հիշատակում կա Եգիպտոսում և երկրորդ՝ հնգադեմ տոտեմը, խորհրդանշում է մարդկային հինգ քաղաքակրթությունները մեծ կործանումից հետո (12 հազար տարի առաջ):  Հնգադեմ կուռքի պաշտամունքի հետքեր կան հնդկական, եգիպտական քաղաքակրթություններում: Պատմությունը ստիպեց, որպեսզի շատ քիչ,  բայց ճանաչողական այցով գտնվեմ գյուղում։ Սյունիքի մարզից վերադառնում էի տուն, գյուղի ցուցանակից թեքվեցինք ձախ, ուղիղ ճանապարհով շուրջ 7 կիլոմետր գնալուց հետո հասանք գյուղ։ Գյուղի կենտրոնում վիշապաքար կնկատեք, այն իմ տեսած վիշապաքարերից տարբերվում էր։ Մարդու դիմանկարով վիշապակոթողին մի քիչ երկար նայելուց հետո միջովս սարսուռ անցավ, պատմում են, որ վիշապակոթողը  կապ ունի պտղաբերության ֆալիկ պաշտամունքի հետ։  Գյուղում զբոսնելիս կարող եք նկատել  տաճարի սյուններ, ինչը ենթադրել է տալիս, որ այս գյուղատեղիում եղել է խոշոր նախաքրիստոնեական պաշտամունքային տաճար։ Գյուղի տարածքում, եթե պեղումներ կատարվեն՝ տարբեր տների բակերից նույնարժեք կուռքեր, սյուններ կարելի է գտնել։ Ընդհանրապես Հարժիս գյուղը, որը նախկինում կոչվել է Յայջի հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ՝ եկեղեցիներ, քարավանատներ, դամբարանադաշտեր, խաչքարերով գերեզմանոցներ, կամուրջ: Գյուղի դպորցում բազմաթիվ գտածոներ կարող եք տեսնել։  Նախաքրիստոնեական գլուխները գտնվել են գյուղի տարածքում։ Եզակի են, գլուխը, որի  ճակատային մասը թեք է, պատմում է նրա մասին, որ բանական մարդն  ունեցել է թեք ճակատ, քանի որ ուղեղը զարգացած չի եղել  և միայն  հետո աշխատանքի պրոցեսում՝ ուղեղը  զարգացել է,  ճակատն էլ  ուղղվել է։  Գյուղի շուրջ դարերի ընթացքում  հյուսվել են  բազմաթիվ առասպելներ։ Ասում են, Հարժիսը աղջկա անուն է։ Մթին, մի տղա անտառում հանդիպում է  աղջկա, տղան  սիրահարվում է և սկսում է հետապնդել, միայն 7 օր հետո է կարողանում աղջկան  բռնել։ Նրանք ամուսնանում են և  այդ ամուսնությունից էլ առաջանում է գյուղն ու գյուղի անունը։ Հաջորդ ավանդազրույցն էլ հետևյալն է,  գյուղը  բռնագաղթի է երնթարկվում, Ղուկաս անունով մի տղա հետ է մնում  քարավանից։  Երեք օր հետո երեխային կիսամեռ գտնում է մի նախիջևանցի։ Երեք տարի անց Տաթև վանքի վարդապետը լսում է երեխայի մասին պատմությունը, գալիս է Նախիջևան և երեխայի հետ վերադառնում Տաթև։ Այստեղ պահանջում են  Ղուկասին կուսակրոն դարձնել, վարդապետը՝  մերժում է․  -Սրա հայրենական գյուղը ամայի է, ավեր։ Սրանով կենդանացնենք գյուղը․․․․ Այդպես էլ անում են։  Հարժիսից դեպի  Ներքին շեն  ձգվող  ճանապարհին կնկատեք  հին գերեզմանատուն, այնտեղ մի տապանաքար կա, որի շուրջ ապակյա շշի  բեկորներ կնկատեք։ Ձորի պռնկին է,  անսովոր պատկերաքանդակով  տապանաքար կա ՝ կրծքերը կտրած աղջիկ է։  Ըստ ավանդազրույցի շատ դարեր առաջ թուրք հրոսակներն են նրան խոշտանգել։  Այն այսօր ոչ միայն սրբատեղի է դարձել,  այլև տապանաքարի մեջ  մի զորավոր ուժ է հայտնվել։  Մինչ օրս այստեղ բուժում են վախեցած կամ վերջույթները թույլ մանկահասակ երեխաներին, տապանաքարի մոտ իրենց բերած ջրով լվանում են երեխայի վերջույթները, ապա շիշը կոտրում տապանաքարին և հեռանում։ Գյուղն իսկապես ունի ձգողական մեծ ուժ, ամենուրեք  բանական բացատրություն չունեցող երևույթների մասին կարող են ձեզ պատմել, որոնք կատարվել են հազարամյակներ առաջ։ Ձեզ պատմեցի ընդամենը տեսածիս մի մասը։ Շատ շուտով վերադառնալու եմ  գյուղ, և այդ ժամանակ կպատմեմ ավելի մանրամասն, նաև ձեզ կծանոթացնեմ գյուղի դպրոցի տնօրենի ու այն ընտանիքի հետ, ովքեր շատ հյուրընկալ էին ու մեծ սիրով մեզ ուղեկցեցին։ Գլխավոր լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ